Արաբկիր համայնքն իր բնակչությամբ Երեւանի ամենախոշոր համայնքներից
մեկն է՝ եւ ունի շուրջ 133 հազար բնակչություն:
Հարգելի ժողովուրդ, սիրելի արաբկիրցիներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեր գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը: Թող Նոր տարին հաջողություն եւ ուրախություն բերի բոլորիս: Թող հայ ժողովրդին 2007 թվականն ուժ ու եռանդ տա, որպեսզի միահամուռ կարողանանք հաղթահարել բոլոր հնարավոր արգելքներն ու ծառայենք մի ընդհանուր նպատակի՝ հանուն բոլորիս բարեկեցիկ ներկայի ու ապագայի: Հուսով եմ, նոր տարում կիրականանան բոլորիս նպատակներն ու երազանքները, քանզի մեր ուժը միասնականության մեջ է:
Արաբկիր համանյքի ղեկավար
2005թ. սեպտեմբերի 25-ին Արաբկիր համայնքի ղեկավար ընտրվեց Հովհաննես Շահինյանը: Քանի որ համայնքը չուներ սանմաքրման ձեռնարկություն, ուստի համայնքի ղեկավարը ստեղծեց աշխատանքային խումբ, հիմնադրվեց «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ն, որը համայնքի տարածքում իրականացնում է սանմաքրման եւ աղբահանության աշխատանքները: Եվ այսօր արդեն «Մաքուր Արաբկիր» նորաստեղծ ընկերությունը ձեռք է բերել թվով 37 աղբահանության եւ սանմաքրման, ձյան մաքրման եւ աղցան մեքենաներ: Արաբկիր համայնքը եւ Ֆրանսիայի Պլեսի-Ռոբինսոն քաղաքը 2006 թվականից դարձել են քույր քաղաքներ: Այդ համագործակցության շնորհիվ շուտով Պլեսի-Ռոբինսոնից Արաբկիր կհասնեն սանմաքրման եւ աղբահավաք երկու մեքենաներ: 2005-2006թթ. ընթացքում աղբահանության աշխատանքները բարելավելու նպատակով Արաբկիր համայնքի համար պատվիրվել եւ տեղադրվել են 485 աղբարկղեր: Արաբկիրի թաղապետարանի կողմից ծրագիր է մշակվել բարձրահարկ շենքերի աղբամուղերի ժամանակակից տեխնոլոգիա ներդնելու համար, ինչը հնարավորություն է ստեղծում հաշված րոպեների ընթացքում աղբն աղբամուղից դատարկել մեքենայի մեջ: Այդ տեխնոլոգիան արդեն ներդրված է Կոմիտաս 7/2 հասցեում: Արաբկիր համայնքում կային փողոցներ, որոնք զուրկ էին արտաքին լուսավորությունից: Հատկապես ձմռանն այդ փողոցները լուսավորված չլինելու պատճառով անանցանելի էին, մարդիկ վախենում էին երեկոյան ժամերին նույնիսկ փողոց դուրս գալ: 2005-2006թթ. ընթացքում Արաբկիրի թաղապետարանը վերականգնեց 12 փողոցների՝ Կովկասյան, Հ. Հակոբյան, Վ. Վաղարշյան, Գյուլբենկյան, Ա. Խաչատրյան, Շիրվանզադե, Մամիկոնյանց, Ադոնց, Ն. Զարյան, Վրացական եւ այլ փողոցների, Թբիլիսյան խճուղու, Քանաքեռ ՀԷԿ բանավանի, Կիեւյան 2,4,6 շենքերի բակի եւ Արաբկիրի թաղապետարանի հարեւանությամբ գտնվող «Արաբկիր» մանկական զբոսայգու արտաքին լուսավորության ցանցը: Բարեկարգում եւ կանաչապատում Արաբկիր համայնքի բնակֆոնդը՝ շենքերը, շինությունները քայքայված եւ մաշված վիճակում են: Այդ իսկ պատճառով Արաբկիրի թաղապետարանն իր բյուջեից ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերում շենքերը (մուտքերը, վերելակները, տանիքները) եւ շինությունները կառավարող համատիրություններին: Այդ միջոցներով վերանորոգվել-բարեկարգվել են բազմաթիվ շենքերի մուտքեր, տանիքներ եւ վերելակներ (Ավետիսյան 6, Սոսեի 2, Հ. Հակոբյան 1 (8-րդ եւ 11-րդ մուտքեր), Վ. Համբարձումյան 97, Բաբայան 32, Օրբելի փ. 6, Հր. Քոչար 15, Քանաքեռ ՀԷԿ բանավան- 2/1, Ա. Խաչատրյան 6, Փափազյան 22ա, Աղբյուր Սերոբ 11/3, Կոմիտաս պողոտա 7/4, 40 (2-րդ մուտք), 19/8, 14, Բաղրամյան 1-ին փակուղի 4 (1-ին եւ 2-րդ մուտքեր), Սունդուկյան 1 (1-ին եւ 2-րդ մուտքեր), Շախսուվարյան 8ա (1-ին մուտք), Արաբկիր 37 փող. 1ա, Կոմիտաս 42 (1-ին եւ 2-րդ մուտքեր) եւ այլն: Վերանորոգվել են շենքերի 25-ից ավելի վերելակներ, 16 շենքերի տանիքներ: Բակերում եւ «Արաբկիր» մանկական այգում տեղադրվել են նստարաններ: Թաղապետարանի աջակցությամբ համայնքում կազմակերպվել են շաբաթօրյակներ, որոնց արդյունքում մաքրվել են Արաբկիրի պողոտաների, փողոցների սիզամարգերն ու այգիները: Մշտապես խնամվել եւ մաքրվել են պողոտաների, փողոցների, այգիների, պուրակների 44 հա կանաչապատ տարածքները, երիտասարդացվել եւ ձեւավորվել են 1683 ծառերը: Համայնքում թաղապետարանի միջոցներով իրականացվել են պողոտաների եւ փողոցների 59500քմ մակերեսով ասֆալտապատման աշխատանքներ: ՀՀ կառավարության 21.08.03 թ. եւ Երեւանի քաղաքապետի 13.10.2003թ. որոշումներով Արաբկիրի թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող ստորգետնյա հետիոտն անցումները (Մ. Բաղրամյան պող. Կամոյի դպրոցի մոտ, Կոմիտաս պող. Վ. Բրյուսովի անվան նախկին ինստիտուտի մոտ, Կոմիտաս եւ Ազատության պողոտաների հատույթ, մետրո «Բարեկամություն») օգտագործման իրավունքով հանձնվել է Արաբկիրի թաղապետարանին: Արաբկիրի համայնքում գտնվող բոլոր գետնանցումները տրված են վարձակալության: Բաղրամյան փողոցի (Կամոյի դպրոցի) Արգենտինական դպրոցի գետնանցման վերականգնման աշխատանքները կսկսվեն եւ կավարտվեն 2007թ.: 2006թ. ամբողջությամբ վերակառուցվել է Կոմիտասի շուկայի գետնանցումը. սալիկապատվել են աստիճանավանդակները, վերանորոգվել են արտաքին լուսավորությունը եւ սանհանգույցը: Մետրո «Բարեկամություն» գետնանցումը գտնվում է վերականգնման-վերակառուցման փուլում: Տարածքի շինարարական աշխատանքների մի մասն ավարտված է, իսկ մնացած մասը կշարունակվի 2007թ. առաջին ամիսներին եւ կարճ ժամկետում ավարտին կհասցվի: Տաղավարներն արդիականացվել են, հատակը սալիկապատվել է, ստեղծվել է սանհանգույց: Կոմիտաս եւ Ազատության պողոտաների հատման մասի գետնանցման վերականգնման-վերակառուցման աշխատանքներն ավարտվել են, եւ տարածքը գտնվում է բարեկարգ վիճակում: 2006թ. վերականգնվել եւ մաքրվել է նաեւ Կոմիտաս պողոտայի Վ. Բրյուսովի անվան նախկին ինստիտուտի մերձակա գետնանցումը: Կրթություն եւ սպորտ Արաբկիրի թաղապետարանի կողմից ֆինանսական (17 մլն 193 հազար 700 դրամ չափով) միջոցներ են տրամադրվել համայնքում գործող 12 դպրոցներին (N 148, 54, 21, 51, 145, 83, 63, 78, 76, 37, 77, 129)՝ տնտեսական առաջնահերթ խնդիրները հոգալու համար: Իսկ այս տարվա սեպտեմբերի 1-ին թաղապետարանի միջոցներով Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցում տեղադրվեց անվանի գրողի հուշաքանդակը: Համայնքում գործում են 13 մսուր-մանկապարտեզներ, որտեղ ընդգրկված են մոտ 2000 երեխաներ: Այդ մանկապարտեզները մշտապես թաղապետարանի ուշադրության կենտրոնում են: Արաբկիրի թաղապետարանի ենթակայությամբ գործում են մի քանի մարզադպրոցներ: Օրերս Արաբկիր համայնքում կապիտալ վերանորոգումից (թաղապետարանի եւ մարզադպրոցի տնօրինության միջոցներով) հետո վերաբացվեց N1 մարզադպրոցը: Մարզական ժամանակակից սարքավորումներով հագեցած այս մարզադպրոցում վերակառուցման հսկայածավալ աշխատանքներ են կատարվել. կառուցվել է փոքր ֆուտբոլի դաշտ եւ ընթացքի մեջ են ֆուտբոլի մեծ դաշտի շինարարական աշխատանքները: Այս մարզադպրոցից կարող են օգտվել ինչպես մարզադպրոցի, այնպես էլ համայնքի բոլոր երեխաները: Նշենք, որ կառուցվող ֆուտբոլի դաշտի տեղում դեռեւս ոչ հեռու անցյալում ավտոտնակներ էին տեղակայված, որոնք համայնքի ղեկավարության ջանքերով ապամոնտաժվել են: Այս մարզադպրոցում կգործեն բազմաթիվ խմբակներ՝ բռնցքամարտի, ըմբշամարտի, վոլեյբոլի, բասկետբոլի, արեւելյան մարզաձեւերի, ծանր ու թեթեւ ատլետիկայի: 2007թ. N1 մարզադպրոցին կից կգործի նաեւ Մանկապատանեկան ֆուտբոլի դպրոցը՝ մարզական խաղերի մարզադպրոցը, որում գործում են վոլեյբոլի, ֆուտբոլի, բասկետբոլի եւ շախմատի խմբակներ՝ պատանի 320 մարզիկներով: Մարզադպրոցի պատանի վոլեյբոլիստների թիմը 2006թ. մասնակցել է ՀՀ մեծահասակների առաջնությանը եւ գրավել 2-րդ մրցանակային տեղը: Իսկ թիվ 3 մարզադպրոցում գործում են ֆուտբոլի, ձյուդոյի, ռեգբիի եւ բռնցքամարտի խմբակներ՝ 312 պատանի մարզիկներով: