Երեկ ի պատասխան հարցի, թե որոշ կուսակցություններ արդեն իսկ բարեգործության անվան տակ ընտրակաշառք են բաժանում, ԿԸՀ քարտուղար, ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանն ասաց. «Հիմա մի կուսակցություն որ այս ձյունը մաքրեր՝ վա՞տ կլիներ»: «Առավոտի» առաջարկին, որ դա անի հենց ՀՅԴ-ն՝ պրն Աբրահամյանն այսպես արձագանքեց, թե իրենք այդքան շատ անդամներ չունեն՝ մյուսներն են հայտարարում 100-200 հազար թվաքանակ: ՀՅԴ մեկ այլ անդամ՝ Ալվարդ Պետրոսյանն էլ երեկ կասկածի տակ առավ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հայտարարությունը, թե 2006-ին իրականացրել են 72 մլրդ դրամի աշխատանքներ կամ 6,1%-ով նախատեսվածից ավելին: «Մեր այսօրվա ձնակոլոլ փողոցներին նայելով՝ չեմ կարծում, թե 106 տոկոսով կատարել են իրենց պլանները»,- ասաց տիկին Ալվարդը: Նա նշեց, որ մեկ էլ 1993-94-ին էին այդպես հրում մեքենաները,
ինչպես երեկ էին ստիպված անել:
Կարդացեք նաեւ՝