Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՍԵՆՍԱՑԻԱՆԵՐԻ

Դեկտեմբեր 27,2006 00:00

\"\"

«Հոգեբանորեն պատրա՞ստ եք, որ հաջորդ նախագահը Դուք չեք լինելու»,- երեկ նախագահի նստավայրում ընդունելության ընթացքում հարցրեց «Առավոտի» թղթակից Մարգարիտ Եսայանը Ռոբերտ Քոչարյանին, եւ նա պատասխանեց. «Իհարկե՛»: Հարցին էլ, թե իր կարծիքով՝ ո՞վ է լինելու հաջորդ նախագահը, պրն Քոչարյանն այսպես արձագանքեց. «Համենայնդեպս, ոչ նա՝ ում մասին մտածում եք»: Անարձագանք թողեց «Առավոտի» մեկ այլ թղթակցի՝ Աննա Իսրայելյանի դիտարկումը. «Մենք մտածում էինք Սերժ Սարգսյանի մասին»: ՀՀ նախագահը երեկ ընդդիմադիր լրագրողներին մաղթեց, որ 2007-ին «Սենսացիաներ քիչ ունենաք»: Իսկ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի դիտարկմանը՝ լրագրողը կմեռնի առանց սենսացիաների,
պրն Քոչարյանը այսպես արձագանքեց. «Ոչի՛նչ, մի քիչ կսգանք»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել