Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԼՈՒԾԱՐԵԼ

Դեկտեմբեր 25,2006 00:00

\"\"

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանում քննարկվում էին «Կուսակցությունների մասին» օրենքի մի շարք հոդվածներ, որոնք ՍԴ-ում վիճարկում էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: ՍԴ-ն ՀՀ Սահմանադրությանը հակասող է ճանաչել, մասնավորապես, օրենքի այն կետը, ըստ որի՝ ընտրություններում անհրաժեշտ քանակությամբ ձայներ չհավաքելու հիմքով կուսակցությունները լուծարվում են: ՀՀ Օմբուդսմենի հիմնավորմամբ, ՀՀ Սահմանադրությունը ենթադրում է միայն կուսակցությունների արգելում եւ կասեցում, բայց լուծարում չի նախատեսում: Բացի այդ, Ա. Հարությունյանը երեկ ՍԴ-ում հայտարարել է, որ կուսակցությունների նպատակը քաղաքական մոտեցումներ ներկայացնելն է եւ ոչ թե ձայներ հավաքելը: Իսկ քաղաքական մոտեցումներ կարելի է ներկայացնել նաեւ խորհրդարանում
ներկայացված չլինելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել