Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ

Դեկտեմբեր 20,2006 00:00

 

\"\"

ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, որի անմիջական ղեկավար Ռոբերտ Քոչարյանը 1998-ին նախագահ դարձավ ղարաբաղյան խնդիրը ներքաղաքական պայքարում շահարկելով, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահություն հայտնեց, որ այժմ առնվազն իշխանությունների մասով նման շահարկումներ չկան: Մինչդեռ, ըստ պարոն Օսկանյանի, «ընդդիմության այն հատվածը, որն անցյալում ավելի էր հակված զիջումների, այսօր փորձում է ավելի կաթոլիկ լինել, քան Հռոմի Պապը, հետապնդելով մեկ նպատակ՝ հակադրվել իշխանություններին»: ՀՀ արտգործնախարարը կարծում է, որ ղարաբաղյան խնդրի շահարկումը կարող է հանգեցնել վտանգավոր գործընթացների, ուստի նա քաղաքական ուժերին կոչ արեց վեր կանգնել նեղ շահերից, քանի որ գործ ունենք «համահայկական կարեւորագույն խնդրի» հետ:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել