Երեկ լրացավ հայ գրականության նշանավոր վարպետներից մեկի՝ Հրանտ Մաթեւոսյանի մահվան 4 տարին: Հիշեցնելով այդ մասին՝ «Ազատություն» ռադիոկայանը նշում է, որ առայժմ չի հաջողվել ստեղծել մեծ գրողի անունը կրող մշակութային կենտրոնը: Ապագա կենտրոնի համար հողհատկացումը՝ թեեւ ոչ ամբողջությամբ, արվել է Պուշկինի այգում: Սակայն գրողի այրին՝ տիկին Վերժինեն, երեկ ռադիոկայանին ասաց հետեւյալը. «Շահագրգիռ ես ինչքան որ տեսա՝ Անդրանիկ Մարգարյանին տեսա: Վարչապետը, որը շահագրգիռ էր, որը ինչ-որ բաներ էր ձեռնարկում: Բայց զարմանալի ձեւով, երբ վարչապետի ձեռնարկումներին չի պատասխանում քաղաքապետարանը, չեն պատասխանում մյուս կազմակերպությունները… դա միայն կարող է
զարմանք առաջացնել»: