Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբեր 15,2006 00:00

\"\"

2006 թվականին «Սոգլասիե» ՓԲԸ նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Ավիացիոն-տիեզերական արտադրական համակարգեր» միացյալ կոնստրուկտորական բյուրո» միջազգային ստրատեգիական կոնսորցիումը: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», կոնսորցիումի նպատակն է վերսկսել գիտա-տեխնիկական այն գործը, որ ժամանակին կատարվել էր «Էներգիա Բուրան», այդ թվում «Մրիա» ԱՆ-225 գերծանր կրող-ինքնաթիռի ծրագրով, ըստ որի՝ «Մրիան» կոչված էր փոխարինել ավանդական տիեզերանավերը: Գաղափարները, որոնց մի մասը ծրագրվում է իրականացնել կոնսորցիումին առաջադրված խնդիրները լուծելիս, առաջին անգամ Արա Աբրահամյանն արտահայտել է իր «21-րդ դարի տիեզերական ոդիսական: Փրկության ուղի» էսսե-վիպակում, որի հայտահանդեսը կկայանա Փարիզում միջազգային խոշորագույն լեզվաբանական «Էքսպոլանգ-2007» ցուցահանդեսում՝ 2007 թվականի հունվարին: Հիշեցնենք, 20-րդ դարում կար եւս մի գործիչ, որն իրեն անգերազանցելի մասնագետ էր համարում բոլոր գիտություններում, այդ թվում՝ աստղագիտության եւ լեզվաբանության մեջ: Բայց ի տարբերություն հայ մեծահարուստի, այդ հայտնի գործիչը կիսատ-պռատ կրթություն էր ստացել ճեմարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել