
Երեկ Մոսկվայում խուզարկության է ենթարկվել Գարի Կասպարովի գլխավորած Միավորված քաղաքացիական ճակատի շտաբը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, իրավապահ մարմինները առգրավել են ագիտացիոն նյութերը, որոնք կապված են, այսպես կոչված, Անհամաձայնների երթի անցկացման հետ: Երթը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 15֊ին, սակայն քաղաքային իշխանությունները չեն արտոնել այն: Երթի կազմակերպիչները, սակայն, հայտարարել են, որ իրականացնելու են իրենց ծրագիրը՝ հակառակ իշխանությունների ջանքերի: Ելույթ ունենալով «Էխո Մոսկվի»-ի եթերում՝ Գարի Կասպարովը փաստել է, որ խուզարկությունը տեղի է ունեցել Ռուսաստանի Սահմանադրության օրը: