Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻՐԱԲՅԱՆՆԵՐԻ ՀՈՐ ՆԱՄԱԿԸ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Դեկտեմբեր 06,2006 00:00

Երեկ ՀՀ նախագահին է բաց նամակով դիմել Կիեւյան փողոցի 11 ա շենքի 58 բնակարանի բնակիչ Ռաֆիկ Վիրաբյանը: «Ձեզ է դիմում 2006թ. սեպտեմբերի 6-ին ՀՊԾ հարկային օպերատիվ վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով ձերբակալված, այնուհետեւ մինչ օրս կալանքի տակ գտնվող Արմեն եւ Գուրգեն Վիրաբյանների հայրը:Իմ որդիները անազատության մեջ են 2006թ. սեպտեմբերի 13-ից: Չնայած քրեական գործով կատարված քննությամբ ապացուցվել է, որ որդիներս ոչ մի կապ չունեն կատարված դեպքի հետ, սակայն պահում են կալանքի տակ եւ այժմ էլ քննություն են սկսել մեր ընտանիքին պատկանող բիզնեսի շուրջ: Անհասկանալի է, ինչ կապ ունի առաջադրված մեղադրանքը եւ մեր ընտանիքի բիզնեսը: Այստեղ միայն ենթադրում եմ, որ իրավապահները ձգտելով հավաստիացնել իրենց կարողունակությունները, առանց հիմնավորումների կալանավորել են որդիներիս եւ երբ ճշտել են, որ նրանք մեղք չունեն, փորձում են Քրեական օրենսգրքի որեւէ հոդվածով նախատեսված արարք գտնել, որպեսզի արդարացնեն նրանց կալանքի տակ պահելը»,- գրում է Վիրաբյան հայրը: Վերջինիս գնահատմամբ, իր որդիներին ապօրինի կալանավորված պահելով, հասարակության մեջ իրավական անպաշտպանվածություն է առաջանում եւ անվստահություն՝ պետության նկատմամբ:«Խնդրում եմ՝ թույլ մի տվեք, որ որդիներիս քավության նոխազ դարձնեն, նրանք անմեղ են»,- ավարտելով նամակը՝ ասում է Վիրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել