Ավանդաբար, ամբողջ աշխարհում ամեն տարվա ավարտին ամփոփելով անցնող մրցաշրջանի մարզական արդյունքները, զանգվածային լրատվամիջոցներն անդրադառնում են նաեւ մարզական աստղերի վաստակած գումարներին: Այդպես վարվում են նաեւ Ռուսաստանում: Օրինակ, «Ֆինանսներ» հանդեսը օրերս հրապարակել է այդ երկրի 100 ամենահարուստ մարզիկների ցուցակը: Երկրորդ տարին անընդմեջ այն գլխավորում է թենիսիստուհի Մարիա Շարապովան: Ստորեւ ներկայացնում ենք Ռուսաստանի տասը ամենահարուստ մարզիկներին, նրանց կարողությունը ԱՄՆ դոլարով, տարիքը եւ մարզաձեւը:
$, մլն
Մարիա Շարապովա 23,0 19 տարեկան թենիս
Անդրեյ Կիրիլենկո 12,3 25 բասկ.
Ալեքսեյ Յաշին 7,6 33 հոկեյ
Նիկոլայ Խաբիբուլին 6,8 33 հոկեյ
Սերգեյ Ֆյոդորով 6,1 36 հոկեյ
Իլյա Կովալչուկ 5,0 23 հոկեյ
Եվգենի Նաբոկով 5,0 31 հոկեյ
Սերգեյ Գոնչար 4,5 32 հոկեյ
Ալեքսեյ Կովալյով 4,5 33 հոկեյ
Ալեքսեյ Ժամնով 4,1 36 հոկեյ
Ցավոք, Հայաստանում դեռ չկա այսպիսի ավանդույթ: Մեր մարզիկները, թեեւ իրենց վաստակած գումարներով երբեք չեն կարող համեմատվել ռուսների հետ, բայց, միեւնույն է, գերադասում են իրենց ամեն մի լուման թաքուն պահել հասարակությունից: Նրանք ձգտում են գաղտնի պահել անգամ օրենքով սահմանված կարգով սպորտի պետական կառույցից կամ ՀԱՕԿ-ից ստացած թոշակները: