Ավելի քան երկու ամիս է, ինչ Պուշկինի 50 հասցեում հաճախորդի առջեւ իր դռներն է բացել «Ավենյու դե ֆլոր» ծաղկի եւ նվերների խանութ-սրահը:
Միայն եւ միայն Հոլանդիայից բերվող ծաղիկների այս սրահից հաճախորդները կարող են ձեռք բերել ամենամատչելիից մինչեւ ամենաբարձրաճաշակ եւ ամենաշքեղ ծաղկեփունջը: Սրահի տնօրեն, դիզայներ Իրեն Մատեւոսովան հավաստիացնում է, որ այստեղ հնարավոր է ձեռք բերել այն ծաղիկները, որոնք տվյալ սեզոնում կարելի է գտնել Հոլանդիայում:
Ոչ միայն ծաղիկներն ու նվերները, փաթեթավորման բոլոր պարագաները նույնպես բերված են Հոլանդիայից: Սրահի կենտրոնում դրված աշխատանքային սեղանը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր այցելուի ընտրել իր ուզած ծաղիկները, որոնք շատ կարճ ժամանակում կդառնան վարպետ ձեւավորողների կողմից պատրաստված փնջեր:
Խանութ ներմուծվում է այն, ինչը, ըստ տնօրենի, տվյալ սեզոնում Եվրոպայում համարվում է ավելի ժամանակակից եւ օգտագործելի: Բազմաթիվ են նորությունները, ծաղիկների այնպիսի տեսակներ, որոնք այցելուները կարող են գտնել միայն այստեղ: Նույնիսկ սովորական տերեւները Հոլանդիայում հատուկ մշակվում, գունավորվում են, իսկ «Ավենյու դե ֆլոր»-ի ձեւավորողների կողմից դառնում են հետաքրքիր եւ յուրօրինակ հավաքածուներ: Հարսանյաց սրահների ձեւավորումը հատուկ քննարկվում է, ինչի արդյունքում ձեւավորումը, սկսած մեքենայից, չի կրկնում որեւէ հարսանյաց հանդեսի: Շատ այցելուներ այստեղ բերում են ձեւավորելու տարբեր խանութներից գնված նվերներ:
Խանութի ներսի ձեւավորումն էլ խոսում է բարձր վարպետության եւ նուրբ ճաշակի մասին: Ըստ տնօրեն, դիզայներ Իրեն Մատեւոսովայի, հնարավոր չէ, որ հաճախորդը չգտնի իր ցանկացած ծաղիկը, իսկ գտնելու դեպքում՝ իր ցանկացած ձեւավորումը չստանա: Նոր տարվա նախաշեմին «Ավենյու դե ֆլոր»-ը մեծ հավաքածու է առաջարկելու իր բազմաթիվ հաճախորդներին: Լինելու են շատ յուրօրինակ տոնածառեր՝ տարբեր գույների եւ չափերի, բազմազան ձեւավորումներով:
Սրահի տնօրենը վստահ է, որ երկու ամսվա ընթացքում սրահն արդեն ստեղծել է իր դեմքը, յուրահատուկ ոճը, իսկ հարսանյաց հանդեսների ձեւավորումները քաղաքում մեծ համբավ ունեն. «Մեր առանձնահատկությունն այն է, որ չի կրկնվում մեր կողմից պատրաստված ոչ մի ծաղկեփունջ, կոմպոզիցիա կամ նվերների փաթեթավորում: Թեկուզ մի վարդը ձեւավորվում է այնպիսի հմտությամբ, որ անտարբեր նայել հնարավոր չէ: Գեղեցկության հետ մեկտեղ՝ նաեւ հաճելի է մեզ այցելելը»: Իսկ ներսի ձեւավորումն ու սպասարկումը այդ հաճույքը պարգեւում են: «Մենք ունենք մեր ուրույն ոճը, չենք կրկնում ոչ մեկին, չենք համեմատվում որեւէ մեկի հետ եւ չենք ցանկանում լինել մրցակցության մեջ: Մրցակցելը ճիշտ էլ չէ, յուրաքանչյուրը ներկայացնում է այն, ինչ կարող է, իսկ գնորդը ինքն է գնահատում գեղեցիկ ձեւավորման արվեստը: Մենք ներկայացնում եւ առաջարկում ենք այն, ինչը նուրբ է եւ ճաշակով»,- նշեց սրահի տնօրենը՝ ավելացնելով, որ իրենք աշխատում են միշտ պահել սրահի դեմքն ու նվերների ցանկը, որը բազմազան գնորդների կբավարարի ծաղիկ եւ նվեր գնելու բոլոր պահանջները: Դա է պատճառը, որ խանութն իր գոյության կարճ ժամանակամիջոցում արդեն ունի մեծ թվով այցելուներ: