Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեկ խորհրդարանում գովեստի անթիվ-անհամար խոսքեր լսեց ազգային անվտանգության ռազմավարության նախագծի հասցեին: Ասենք, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը համոզմունք հայտնեց, թե Սահմանադրությունից հետո՝ ազգային անվտանգության ռազմավարությունն ամենակարեւոր փաստաթուղթն է: Իսկ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանը հայտարարեց, թե մենք բոլորս պիտի հպարտանանք, որ պատկանում ենք այն սերնդին, որին հենց վիճակվեց ընդունել այս հայեցակարգը: Նախագծի հասցեին քննադատական
դիտողությունները՝