Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկել է 2007-ի բյուջեում ամրագրել կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքը: Սակայն կառավարությունը հիշեցրել է, որ ԱԺ-ի կողմից ընդունված «Կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ով սահմանվում է, որ կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքը պետք է հաշվարկվի միջազգայնորեն ընդունված չափերով, ինչը գոյություն չունի, եւ հետեւապես այն ներկայացնել հնարավոր չէ: