Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԽԱԲԵ՞Ց ՍՓՅՈՒՌՔԻՆ

Նոյեմբեր 28,2006 00:00

\"\"«Մենք բոլորս մի ազգի ենք պատկանում, իսկ Սփյուռքը մեզ պարտադրվել է։ Մենք պետք է այսօր ամեն ինչ անենք, որ եթե ոչ ֆիզիկապես, գոնե հոգով ու նվիրումով նրանց վերադարձնենք Հայաստան:

Դրա համար է երկքաղաքացիության հարցն այսօր դառնում առաջնայնություն, եւ ես այսօր պատիվ ունեմ հայտարարելու, որ մինչեւ տարեվերջ մենք կընդունենք այդ օրենքը, լիբերալ մի օրենք, որն անհրաժեշտություն է մեր ժողովրդի համար»,- «Հայաստան-Սփյուռք» 3-րդ խորհրդաժողովի փակման իր ելույթում սեպտեմբերին հայտարարել էր արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Մինչեւ տարեվերջ մնացել է ԱԺ մեկ քառօրյա, սակայն մինչ այժմ անգամ շրջանառության մեջ չէ «Երկքաղաքացիության մասին» օրենքի նախագիծը: «Առավոտի» հարցին՝ ստացվում է, որ Վարդան Օսկանյանը թյուրիմացության մե՞ջ է գցել Սփյուռքի ներկայացուցիչներին՝ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը պատասխանեց. «Կարծում եմ, ԱԳ նախարարը եւ Սփյուռքի ներկայացուցիչները կարող են այդ հարցը պարզել, թե խոստում տրվե՞լ էր եւ ինչո՞ւ չի կատարվել այն: Բայց ակնհայտ էր, որ նախագիծ չկա մինչ օրս: Վստահ եմ, որ մինչեւ տարեվերջ չի ընդունվի նման օրենք՝ ե՛ւ նման նախագիծ չլինելու, ե՛ւ այն պատճառով, որ մնացել է ընդամենը 1 քառօրյա»: Մեր հարցին, թե օրենսդիր մարմնից ո՞վ էր պրն Օսկանյանին նման հավաստիացում տվել, որ նա էլ խորհրդաժողովի առջեւ արեց նման պատասխանատու հայտարարություն՝ Տիգրան Թորոսյանը պատասխանեց. «ԱԺ անունից որեւէ մեկը խոստում տալու իրավունք չունի՝ անգամ ԱԺ նախագահը: Պատգամավորներն են քվեարկությամբ որոշում՝ նախագիծը կընդունվի՞, թե՞ չի ընդունվի: Դա էլ այն դեպքում՝ եթե նախագիծ կա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել