Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 28,2006 00:00

Քաղաքացիական անհնազանդության շարժման երեկ կազմակերպած ցույցերին մասնակցում էր նաեւ Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի տարեց բնակիչ Գուրգեն Սողոմոնյանը, որն իր բողոքն արտահայտել էր գրավոր՝ ազատ բանաստեղծության տեսքով: Նրա ոտանավորի առաջին մասի յուրօրինակ «մուսան» Ազգային ժողովն է՝ դաշնամուրային իր քվեարկություններով:

«Ազգային ժողովում կատարվեց անհատական փոփոխություն, սակայն ցուցատախտակի վրա թվերը մնացին անփոփոխ,- գրում է Գուրգեն Սողոմոնյանը:- Դաշնամուր նվագողը համարվում է ազգի դավաճան»: Մեջբերենք այլ հատվածներ.

«Գարեգին Նժդեհի անվան տակ, չկար նման հիշատակ:

Աղվեսից էլ խորամանկ՝ թալանեցիք ժողովրդին, ինչպես կկուն իր ձագին:

Ի՞նչ տարբերություն թունավոր օձի կծածի եւ ճշմարտություն պահպանող անձի մեջ:

Եթե օձը չկծի, ապա աշխատանքից կազատվի:

Ճշմարտության մասին շատ խոսողին իսկույն հանձնում են հողին:

Ժողովուրդը նման է հիվանդ կատվի, եթե օրվա որսը չճարվի,

Երեկոյան ծառերի տակ կմլավի, որ ոչ ոք իրեն չտեսնի:

Առանց այն էլ փոստահան, գուցե փորեն գերեզման:

Հարգելի իշխանավորներ, հեռուստատեսությամբ հերիք է Ձեզ գովաբանել: Գյուղատնտեսական կուլտուրաների մեջ՝ դդումից մեծ գլուխ չկա:

Գյուղնախարարն էլ գյուղերում ի հայտ չի գա, որովհետեւ գարնանը սիլիտրա չկա:

Ձմռան սաստիկ ամիսներին՝ մենք խառնեցինք հանքային աղին

Եվ ցանեցինք մայրաքաղաքի նոր վերանորոգված ճանապարհների փոսերին:

Եթե հանդիպեք աղքատին, մի գուցե հիշեք խղճի դավթարին:

Դուք չեք հանդիպում աղքատին, խղճի դավթարն էլ՝ ձեր պատվին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել