Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԿՎԵՐՑՎԵՆ

Նոյեմբեր 27,2006 00:00

Երեկ ՀՀ ոստիկանության մշակույթի տանը մամլո ասուլիս էր հրավիրել ՀՀ ոստիկանության ավտոտրանսպորտային միջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հովիկ Հովհաննիսյանը: Բանախոսը անդրադարձավ ավտոտրանսպորտային միջոցների ապօրինի շրջանառության, արտասահմանյան երկրներում առեւանգված եւ ՀՀ տարածք ներմուծված տրանսպորտային միջոցների դեմ պայքարն ուժեղացնելու խնդիրներին:Հ. Հովհաննիսյանը նշեց, որ «միջազգային հետախուզման մեջ գտնվող եւ ՀՀ-ում հայտնաբերված ավտոտրանսպորտային միջոցները վերցվում են արգելանքի տակ եւ դրվում է կալանք»: Տեղեկացանք նաեւ, որ հոկտեմբերի 1-ից ՀՀ ոստիկանության կողմից ստուգման է ենթարկվել 35813 ավտոտրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 135 միջազգային հետախուզման մեջ գտնվող ու 40 վերադաջված նույնացման համարներով ավտոմեքենա: Իսկ 2006թ. 9 ամիսների կտրվածքով, 2005թ. համեմատությամբ՝ ավտոմեքենաների հոսքն աճել է 33%-ով, միջազգային հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաների քանակն էլ նվազել 40%-ով: «Հիմնականում առեւանգված ավտոմեքենաները բերվում են Վրաստանից, ու քանի որ Վրաստանի իրավապահները դեռեւս առեւանգված ավտոմեքենաների վերաբերյալ տեղեկատվությունը չեն տեղադրում Ինտերպոլի գլխավոր քարտուղարության ASF եւ ՌԴ ՆԳՆ գլխավոր ինֆորմացիոն կենտրոնին, այն խոչընդոտ է հանդիսանում հայտնաբերելու առեւանգված ավտոմեքենաների եւ ավտոտրանսպորտային միջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող անձանց»,- հավելեց Հ Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել