Լրահոս
Օրվա լրահոսը

Դորա Լի Դուրհամ՝ գեղեցկուհի վարորդը

Նոյեմբեր 27,2006 00:00

\"\"Գիրուկների մրցույթի հաղթողը

Սփրինգֆիլդում (ԱՄՆ, Իլինոյ նահանգ) ծանոթացա Դորա Լիի հետ, ով վարորդ է աշխատում, թեեւ «Միսս Սփրինգֆիլդ-2006» թմբլիկների գեղեցկության մրցույթի հաղթող է: Բացի միկրոավտոբուսից, որով նա զբոսաշրջիկներին քաղաքն է ցույց տալիս, Դորան սիրում է սպորտային մեքենաներ վարել: Ու չնայած ԱՄՆ-ում, ի տարբերություն Հայաստանի, բոլորը պարտաճանաչորեն կապում են մեքենայի ամրագոտիները, գեղեցկուհին յոլա է գնում առանց դրանց: Մի առիթով պատմեց, որ ժամանակին տուժել է ավտովթարից. մեքենայում եղածներին չեն կարողացել փրկել: Դորային հաջողվել է դուրս բերել վնասված մեքենայից, որովհետեւ ամրագոտի կապած չի եղել:

Գիրուկ գեղեցկուհին բապտիստական եկեղեցու քարոզչի օգնական է: Ցանկացած թեմայով խոսելիս ասելիքը համեմում է Աստծո մասին մեծարանքներով: Հետաքրքրվեցի, ինչո՞ւ որոշեց մասնակցել գեղեցկության մրցույթին: «Դա առիթ է ուրիշներին ծառայելու: Ես բազմաթիվ հրաշալի մարդկանց եմ հանդիպում ու բարեկամություն հաստատում»,- պատասխանեց նա: Եկեղեցի եւ գեղեցկության մրցույթ, որքանո՞վ են դրանք համատեղելի:

Հարցս ամենեւին չշփոթեցրեց Դորային: «Իմ եկեղեցին չի արգելում գեղեցկության մրցույթի մասնակցել, որովհետեւ ես կիսամերկ հանդես չեմ գալիս մարդկանց առաջ: Մրցույթից առաջ եւ հետո չեմ դադարել աղոթել իմ Աստծուն, որը միշտ ճշմարիտ ճանապարհ է ցույց տալիս: Դառնալով մրցույթին՝ ավելացնեմ, որ այն ինձ նման գիրուկներին հնարավորություն է տալիս գեղեցիկ կին զգալ»,- ասաց նա: «Միսս Սփրինգֆիլդի» երազանքն է շրջել բազմաթիվ երկրներում ու նորանոր բարեկամներ ունենալ, որոնք կքվեարկեն իր օգտին՝ այցելելով համապատասխան ինտերնետային կայք. www.thegloryroadquartet.org:

Չմոռանամ նշել, որ բացի թմբլիկ գեղեցկուհի, վարորդ եւ քարոզչի օգնական լինելուց, Դորան նաեւ լավ մայրիկ է՝ 2 զավակ ունի, որոնք տոն օրերին են ծնվել՝ Նոր տարուն եւ Երախտագիտության օրը: Որպես սիրող ամուսին, Դորան խնդրեց, որ այս հարցազրույցը տպագրելու դեպքում իր նկարից զատ ամուսնու նկարն էլ տպագրենք: Խոստացավ հայերեն ուսումնասիրել, ու ծանոթների մոտ գլուխ գովել, թե հայկական թերթին հարցազրույց է տվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել