Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չեն խոսում հայերեն

Նոյեմբեր 24,2006 00:00

Անհանգստանում է Լեզվի պետական տեսչությունը

Հայաստանյան հեռուստաեթերում հաճախ «սաղ տեղն են» բերում, «էքսքլյուզիվ հարցազրույց» անում, «ջութակի վրա նվագում», «ձիետա» էլ են պահում, իրար հետ «հուշերով են կիսվում», «աբսալյուտ չեմպիոն» են դառնում, «առաջին անգամ» արտահայտության մեջ առաջին բառի ն-ն կուլ են տալիս ու հետո էլ «ապռես» են ասում: Այս նախադասության մեջ օգտագործված են 2006-ին ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության ուսումնասիրությունների արդյունքում տարբեր լրատվամիջոցների եթերից առանձնացված հաճախ հանդիպող լեզվական սխալները:

Լեզվի տեսչությունը, բացի զգուշացումներից, ամփոփագրեր ուղարկելուց, փորձում է նաեւ շահագրգռել լրատվամիջոցներին անաղարտ հայերեն տարածելու համար: Տեսչության պետ Լավրենտի Միրզոյանի համար նույնիսկ ծիծաղելի է, որ յուրաքանչյուր տարի «Լրատվամիջոցների եթերի լեզուն եւ պատգամավորների խոսքը» խորագրով մրցույթ են կազմակերպում ու պատվոգրեր տալիս: Սա նշանակում է, որ Հայաստանում խրախուսում են մարդկանց, որ խոսեն իրենց իսկ մայրենի լեզվով: Լեզվի տեսչության լեզվական վերահսկողության բաժինը տարվա ընթացքում պարբերաբար հետեւում է ինչպես տպագիր մամուլին, այնպես էլ ռադիոհեռուստատեսային հաղորդումներին: Առանձնացնելով սխալները՝ ամփոփագրեր է ուղարկում տվյալ լրատվամիջոցի ղեկավարին: «Եթե սխալները նվազում են, անընդհատ չենք անհանգստացնում լրատվամիջոցներին՝ ասելով սխալներ արեք, որ մենք էլ գանք, ձեզ բռնենք: Ամեն տեղ չէ, որ պետական մարմինը պիտի մտնի: Տեսչության խնդիրը երկրում լեզվական քաղաքականություն իրականացնելն է»,- ասում է Լ. Միրզոյանը: Նա վստահ է, որ «այդ քաղաքականության իրականացման գործում առաջին հերթին մեզ պիտի օգնեն իրենք՝ լրատվամիջոցները: Մինչդեռ, օրինակ, հայկական «Բիգ փրես» թերթի վերնագիրը անգլատառ է կամ բազմաթիվ հեռուստահաղորդումների անուններ օտար բառեր են՝ «Բլեֆ», «Իրիկնային ռանդեւու» եւ այլն»:

Փորձեցինք զրուցել լրատվամիջոցների ղեկավարների հետ։ «Լեզվի պետական տեսչության ուսումնասիրությունները, կարծում եմ, նորմալ երեւույթ են։ «Էյ-ջի-բի նիմֆըլ» ամերիկյան ընկերության իրականացրած հեռուստաչափումների համաձայն, մեր հեռուստաընկերությունը առաջինն է ու դիտվողը: Այնպես պիտի աշխատենք, որ մեզ ոչ միայն ամենաշատը դիտեն, այլեւ հարգեն»,- ասաց ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը: Հեռուստաեթերի լեզվական անհարթությունների մասին խոսելիս նա նաեւ այլ հարց բարձրացրեց. «Վատ է լեզվական սխալներով խոսելը, սակայն ավելի վատ է, որ լեզվի մասին օրենքը եւ տրամաբանությունը խիստ տարբերվում են»,- նա նկատի ուներ այն փաստը, որ հեռուստաեթերում կարելի է տեսնել բազմաթիվ ֆիլմեր՝ ռուսերեն հեռարձակմամբ:

«Երեւան» հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Թադեւոսյանն էլ կարծում է, թե 90-ականների համեմատ, այսօր վիճակը բարելավվում է: Քանի որ լրատվական դաշտն այսօր ընդլայնվել է եւ նախկին երկու-երեք հեռուստաընկերությունների փոխարեն այժմ տասնյակներն են գործում, ավելի բարդ է դաշտը վերահսկել: Լ. Միրզոյանը առաջարկում է հարցը քննել հիմքից: Եթե լրագրողներն ու հաղորդավարները, լրատվամիջոցներում աշխատող մասնագետները լինեն բարձրակարգ, դժվար թե բազմաթիվ լեզվական սխալներ գրանցվեն. «Հիմա շատ մասնավոր բուհեր պատրաստում են լրագրողներ: Նրանց պատրաստած լրագրողն ի՞նչ պիտի լինի»:

– Ծառայ”լ է խորհրդային բանակում: Աշխատ”լ է թ”թ”ւ արդյունաբ”րության բնագավառում: Սովոր”լ է Եր”ւանի պոլիտ”խնիկական ինստիտուտում: Թղթակց”լ է մարզային “ւ հանրապ”տական մամուլին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել