Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՍՏԱՑՎԱԾ ՊՏՈՒՂՆԵՐԻՑ՝ ՍԱԼՈՐ, ԴԵՂՁ ՈՒ ԾԻՐԱՆ

Նոյեմբեր 23,2006 00:00

\"\"

Հուլիսի 22-ին ընտրվելով ՀՀԿ Խորհրդի նախագահ՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ սկիզբ է դնում մի գործընթացի, որի նախնական պտուղները կերեւան 3-4 ամիս անց: Այս պնդումից 4 ամիս անց՝ երեկ «Լրագրի» թղթակիցը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրեց, թե տեսե՞լ է նա արդյոք պաշտպանության նախարարի խոստացած նախնական պտուղները: «Նախնականն էլ ենք տեսել, վերջինն էլ այսպես, կարծում եմ՝ կտեսնենք: Դա սալորն է, դեղձն է, ծիրանն է: Համով պտուղներ են»,- պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Անթաքույց ծաղր հնչեց նաեւ նրա մեկ այլ պատասխանում: Լրագրողների հարցին՝ 2007-ի ԱԺ-ում ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՄԱԿ-ի ներկայության հավանականության մասին՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց հարցով. «Ո՞ր ՄԱԿ-ի մասին է խոսքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել