Բացի քաղաքական եւ սոցիալական տարբեր չափանիշներից, ՀՀ քաղաքացիները բաժանվում են երկու տեսակի. նրանք, ովքեր 70-ականներին դաստիարակվել են «Բիթլզի» երգերով, եւ նրանք, ովքեր այդ երջանկությունը չեն ունեցել: Առաջիններն ուրախանալու նոր առիթ ունեն` երկուշաբթի լույս է տեսել լիվերպուլյան քառյակի նոր ձայնասկավառակը: Խմբի պրոդյուսեր Ջորջ Մարտինը եւ նրա որդին` Չարլզը, մի ամբողջ 20 երգ «պեղեցին»
«Բիթլզի» արխիվից: