Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼԵՆԻՆԻ ՏԵՂԸ ԹԱՓՈՒՐ Է

Նոյեմբեր 21,2006 00:00

Արդեն տասը տարուց ավելի է՝ Հանրապետության հրապարակում Լենինի արձանի թափուր տեղի համար պարբերաբար անց է կացվում մրցույթ: Սակայն բազմաթիվ առաջարկներից եւ ոչ մեկն այդպես էլ քաղաքային իշխանությունների կողմից հավանության չի արժանանում: Երեկ քաղաքապետարանի ճեպազրույցում Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը տեղեկացրեց, որ Լենինի տեղի համար կրկին մրցույթ է հայտարարված: Ըստ նրա՝ Ճարտարապետների միության շենքում արդեն 20-ից ավելի մրցութային առաջարկներ ցուցադրված են: Գլխավոր ճարտարապետի գնահատմամբ, դրանք գաղափարական առումով զգալիորեն տարբերվում են նախորդ անգամ ներկայացվածներից: Բանախոսը երեւանցիներին կոչ արեց առաջիկա 20 օրերի ընթացքում այցելել եւ իրենց դիտողություններն ու առաջարկները ներկայացնել, որից հետո հանձնաժողովը վերջնական որոշում կկայացնի: Ս. Դանիելյանը նաեւ տեղեկացրեց, որ կառավարությունը հաստատել է Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի ծրագիրը, ինչը հոկտեմբերի 12-ին վավերացվել է ՀՀ նախագահի կողմից: Ըստ գլխավոր ճարտարապետի, ծրագրում նախատեսված բոլոր կետերը պահպանվել են, ուստի եւ շարունակվում են հատակագծի հետ կապված աշխատանքները՝ համաձայն ժամանակացույցի: 2007-ի բյուջեով միայն քաղաքաշինության բնագավառում տարբեր նախագծային աշխատանքների իրագործման համար նախատեսված է հատկացնել 1 մլրդ 168 մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել