Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շոու են ուզում՝ դատ կսարքեմ»

Նոյեմբեր 20,2006 00:00

\"\"Ասաց ռեժիսոր Արմեն Մազմանյանը իրեն դատի տված «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետիչի մասին:

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) պետք է քննվեր Տիգրան Կարապետյանի հայցն՝ ընդդեմ Արմեն Մազմանյանի: Դատը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 29-ը, քանի որ Արմեն Մազմանյանը դիմում էր ներկայացրել այն մասին, որ ունի առողջական խնդիրներ եւ գտնվում է բուժման մեջ: Նա նշել էր նաեւ, որ չի կարող ներկայանալ դատական նիստերին, քանի որ առայժմ չունի դատապաշտպան:

Տիգրան Կարապետյանի ներկայացուցիչ Ջեմմա Էլիզբարյանը կարծում է, որ Ա. Մազմանյանը բավական ժամանակ ուներ այդ խնդիրը լուծելու համար: «Բոլորս էլ հիվանդանալու իրավունք ունենք, սակայն անհրաժեշտ է, որ հավաստող փաստաթղթեր ներկայացվեն»,- ասաց նա «Առավոտին»: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 21-ին Տ. Կարապետյանը դիմում էր ներկայացրել դատախազություն, որի հիման վրա քրեական գործ էր հարուցվել: Պատճառն այն էր, որ հուլիսի 18-ին «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության ուղիղ եթերով հեռարձակվող «Խոսք առանց փողկապի» հաղորդման ժամանակ Ա. Մազմանյանը վիրավորական արտահայտություններ էր արել «ԱԼՄ» հոլդինգի տնօրենի հասցեին, ասելով, թե «Վոլգոգրադում Տ. Կարապետյանը դատվել է մանկապղծության համար»: «Մազմանյանն ակնհայտ սուտ տեղեկություն է տարածել, քանի որ Տիգրան Կարապետյանը ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում չի դատվել: Սակայն Արմեն Մազմանյանը նախկին քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 3-րդ եւ 232-րդ հոդվածի 1-ին մասով դատված է եղել»,- տեղեկացրեց Կարապետյանի ներկայացուցիչ Ջեմմա Էլիզբարյանը: Ջ. Էլիզբարյանը հիշեց, որ Երեւանի դատախազությունում, երբ այս քրեական գործով անհրաժեշտություն էր առաջացել հարցաքննության կանչել Մազմանյանին, վերջինս նորից առանց պատճառի խուսափել է ներկայանալ: Ստիպված քննիչը Մազմանյանին բերման ենթարկելու մասին որոշում է կայացրել: «Մտածում եմ, որ նույնը այժմ չկրկնվի»,- մտահոգված է Ջ. Էլիզբարյանը:

«Առավոտը» հեռախոսով կապվեց նաեւ Արմեն Մազմանյանի հետ: «Ես մնում եմ իմ կարծիքին, որ Կարապետիչը իրոք ջեբկիր է, մանկապիղծ: Ես գործ տվող չեմ, ուստի՝ թող իրենք հիմքեր բերեն, ես օգտվում եմ իմ անմեղության կանխավարկածից»,- ասաց ռեժիսորը: Նա վստահեցրեց, որ իրոք հիվանդ է: Իսկ ինչո՞ւ չի ներկայացրել բժշկական փաստաթուղթ: «Երեւի պոլիկլինիկայում էլ են իրենք խոսել, որ այսօր առավոտվանից ինձ բժշկի թուղթ չեն տալիս»,- ասաց Մազմանյանը: Հետո էլ ավելացրեց. «Ես կստիպեմ նրանց դատ սարքել, չնայած ուզում են շոու դարձնել… Պարզապես ինձ հիմա ժամանակ է պետք առողջանալու՝ մեկ շաբաթում քրեական դարձած քաղաքացիական գործի մանրամասներին ծանոթանալու համար, որպեսզի գրպանումս ունենամ համապատասխան փաստաթղթեր՝ Տիգրան Կարապետյանին պատասխանելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել