Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Մրցաշրջան 2006»-ը եզրափակեց Եվրոպայի 2008 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հելսինկիում Ֆինլանդիայի ընտրանուն 0:1 հաշվով պարտվելով:
Չնայած դրան, մեր հավաքականը բավականին լավ տպավորություն թողեց: Եվ եթե խաղային որոշ դրվագներում մեր ֆուտբոլիստներն ավելի համարձակ ու արագ գործեին, լինեին մի քիչ էլ դիպուկ, հնարավոր էր, որ հանդիպումն ավարտվեր ոչ-ոքի, ինչու չէ, նաեւ հաղթական երեք միավոր վաստակեին:
Անցնող մրցաշրջանում «A» խմբում հանդես եկող Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարում անցկացրեց չորս խաղ: Դրանցում գրանցվել են հետեւյալ արդյունքները:
Սեպտեմբերի 6-ին. Հայաստան-Բելգիա՝ 0:1
Հոկտեմբերի 7-ին. Հայաստան-Ֆինլանդիա՝ 0:0
Հոկտեմբերի 11-ին. Սերբիա-Հայաստան՝ 3:0
Նոյեմբերի 15-ին. Ֆինլանդիա-Հայաստան՝ 1:0:
Մեր խմբի մրցաշարային աղյուսակն այսօրվա դրությամբ այսպիսի տեսք ունի:
1. Ֆինլանդիա 5 3 2 0 7-2 11
2. Սերբիա 4 3 1 0 6-1 10
3. Լեհաստան 5 3 1 1 6-5 10
4. Պորտուգալիա 4 2 1 1 8-3 7
5. Բելգիա 5 2 1 2 4-2 7
6. Ղազախստան 5 0 2 3 1-7 2
7. Հայաստան 4 0 1 3 0-5 1
8. Ադրբեջան 4 0 1 3 1-8 1
2007 թվականին Հայաստանի հավաքականը խմբային մրցաշարում անցկացնելու է եւս տասը խաղ:
Մարտի 28-ին. Լեհաստան-Հայաստան
Հունիսի 2-ին. Ղազախստան-Հայաստան
Հունիսի 6-ին. Հայաստան-Լեհաստան
Օգոստոսի 22-ին. Հայաստան-Պորտուգալիա
Սեպտեմբերի 8-ին. Ադրբեջան-Հայաստան
Սեպտեմբերի 12-ին. Հայաստան-Ադրբեջան
Հոկտեմբերի 17-ին. Բելգիա-Հայաստան
Նոյեմբերի 17-ին. Պորտուգալիա-Հայաստան
Նոյեմբերի 21-ին. Հայաստան-Ղազախստան: