Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԻԿ ՄԵՌՆՈՒՄ ԵՆ՝ ՈՉ ՈՔ ՉԻ ԻՄԱՆՈՒՄ

Նոյեմբեր 16,2006 00:00

Վարդաշենի հանրակացարանը արտաքին աշխարհի հետ կապ չունի

Վարդաշենում գտնվող Երեւանի նախկին կանաչապատման տրեստի հանրակացարանում 22 ընտանիք է բնակվում: Նրանց գոյության ու ապրելակերպի սարսափելի պայմանների մասին քաղաքային իշխանությունները գաղափար անգամ չունեն: Հանրակացարանը փաստացիորեն գտնվում է Էրեբունի համայնքում, սակայն նույնիսկ համայնքապետի կամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս շենքում քարոզարշավ չեն անում, եթե որեւէ թեկնածու միամտաբար գալիս է ու խոստումներ է տալիս, հենց իմանում է, որ շենքը ոչ թաղապետարանի հաշվեկշռում է, ոչ էլ քաղաքապետարանի, բնակիչներն էլ ոչ մի տեղ գրանցված չեն, հետեւաբար ընտրելու իրավունք էլ չունեն, էլ նրա ոտքը հանրակացարանում չի լինում: Իշխանությունների համար գոյություն չունեցող այս մարդկանց մեծ մասը անօգնական ծերեր, հաշմանդամներ ու անչափահաս երեխաներ են:

Արդեն քանի օր է՝ շենքում լույս չունեն: Բնակիչների պատմելով, իրենց միակ շքեղությունը էլեկտրաէներգիան է. ոչ հեռախոս ունեն, ոչ նորմալ ջրամատակարարում, ոչ զուգարան, ոչ էլ շենքում աղբահանություն է իրականացվում: Մարդիկ աղբը թափում են շենքի հարեւանությամբ գտնվող փոսի մեջ: Այս հանրակացարան հասնում է միայն թիվ 80 երթուղայինը, որը երեկոյան ժամը 9-ից հետո էլ չի սպասարկում:

\"\"Հանրակացարանի տարածքն այնքան ամայի է ու լքված, որ շենքն առաջին հայացքից թվում է անմարդաբնակ: Պատուհանները նույնիսկ ապակի չունեն: Մինչդեռ այս վթարային շենքում ապրում է մոտ 100 բնակիչ:

 

 

\"\"Սա հանրակացարան տանող միակ ճանապարհն է: Հաշվի առնելով, որ շենքում հիմնականում ծերեր, երեխաներ ու հաշմանդամներ են ապրում, այդ ճանապարհով անցնելը նրանց համար մեծ ռիսկ է:

 

 

\"\"Որոշ բնակարաններում զուգարան չկա: Մարդիկ նույն սենյակում եւ հաց են ուտում, եւ քնում են, եւ դույլերի մեջ իրենց բնական կարիքներն են հոգում, իսկ դույլի պարունակությունը թափում են շենքի մոտակայքում՝ փոսի մեջ:

 

\"\"Հանրակացարանի բնակիչ Թամարա Գրիգորյանը միայնակ մայր է, ունի չորս անչափահաս երեխա: Թամարային առաջարկել են

4-ամյա երկվորյակ աղջիկներին՝ Քնարիկին ու Էմմային, գնել: Սակայն մայրը ոչ մի գնով համաձայն չէ նրանց վաճառել:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել