Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԱՑՎԵՑ ԿԱՐԱՏԵԻ ՆՈՐ ԴԱՀԼԻՃ

Նոյեմբեր 15,2006 00:00

Նոյեմբերի 7-ին Հայաստանի Շոտոկան կարատեի դահլիճում տոն էր, բայց դա ոչ մի կապ չուներ հոկտեմբերյան հեղափոխության հետ:

Հավաքվել էին ներկա եւ նախկին սաները, նրանց ծնողները, հյուրեր, պաշտոնական անձինք: Իսկ առիթը ավելի քան ծանրակշիռ էր, եկել էին մասնակցելու վերանորոգված դահլիճի բացման, օրհնելու արարողությանը:

Իսկ դահլիճ օրհնելու էր եկել Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգեւ սրբազանը, որը Հայաստանում կարատեի հիմնադիրներից մեկն է: Արարողությունը անցավ հանդիսավոր մթնոլորտում, շատերն առաջին անգամ էին մասնակցում նման արարողության եւ դա նրանց վրա մեծ տպավորություն թողեց: Պետք է ասել, որ բավականին լավ առիթ հանդիսացավ հավաքված երեխաներին ծանոթացնելու հայկական ավանդներին:

Պարգեւ սրբազանը խնդրեց Աստծու օրհնությունը՝ վերանորոգված Հայաստանի Շոտոկան կարատեի դահլիճում մարզվողներին, մարզիչներին, բարերարներին, ցանկացավ, որ այլեւս միայն հաղթանակեն դահլիճում մարզվողները: Իսկ բարերարներին մաղթեց, որ Աստված հարյուրապատիկ վերադարձնի նրանց ցուցաբերած օգնությունը:

Ելույթ ունենալով՝ Հայաստանի կարատեի ֆեդերացիայի պրեզիդենտ, յոթերորդ դան Գրիգոր Միքայելյանը շնորհավորեց ներկա գտնվողներին դահլիճի բացման առիթով, շնորհակալություն հայտնեց բոլոր բարերարներին, նշելով, որ առանց նրանց օգնության՝ դահլիճը չէր լինի այդպես գեղեցիկ եւ ժամանակակից կահավորված:

Պարոն Միքայելյանը խոստացավ նոր հաղթանակներ՝ նոր դահլիճին:

ՀՕԿ ներկայացուցիչն ասաց, որ քաղաքում ավելացավ մի նոր գեղեցիկ դահլիճ, որտեղ կարող են մարզվել երեխաները եւ ամենակարեւորը՝ այդ ամենն արվել է սեփական ուժերով, առանց պետական աջակցության:

Վերջում ասենք, որ Գրիգոր Միքայելյանը դարձել է Ռուսաստանի բնական գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս՝ սպորտի եւ մշակույթի գծով:

Մենք նույնպես միանում ենք շնորհավորանքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել