Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՅԻՑ

Նոյեմբեր 15,2006 00:00

\"\"

ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը բոլոր հանրապետականների հետ չէ, որ այնքան մտերմիկ է զրուցում, ինչպես նախօրեին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարի: Երեկ, ասենք, Վիկտոր Դալլաքյանի եւ հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանի լեզվակռիվը միայն պատգամավորների միջամտությամբ չվերածվեց ձեռնամարտի: Պատճառն այն էր, որ բյուջեի վերաբերյալ պրն Դալլաքյանի ելույթին Ռաֆիկ Պետրոսյանը տեղից արձագանքեց «Կարելի՞ է հարց տալ» ոչ կանոնակարգային հարցադրմամբ ու նաեւ նետեց. «Ստից թվեր է ասում»: Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց. «Դու ինձ չես կարա հարցեր տաս ընդհանրապե՛ս: Կանոնակարգը սրան տվեք, որ կարդա, երբ պարապ է լինում»: Դրանից հետո հնչեցին փոխադարձ անձնական վիրավորանքներ: Եվ անգամ ընդմիջմանը Ռաֆիկ Պետրոսյանը չէր հանդարտվել եւ լրագրողների հետ զրուցող Դալլաքյանի ուղղությամբ բարձրաձայն նետեց. «Օրական մեկին ծախվում է»:
Վիկտոր Դալլաքյանի ներկայացրած թվերը՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել