Երեկ տասնյակի չափ ոստիկաններ ԱԺ մուտքի մոտ փորձում էին օտարվող տարածքների բնակիչներից պաշտպանել այն պատգամավորներին, որոնք «կողմ» էին քվեարկել «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի 1-ին ընթերցմամբ ընդունմանը: Ցուցարարները պատգամավորներին էին բաժանում մի դիմում, որտեղ նշված էր. «Մեծ մեղք կգործեք այսպիսի հակաժողովրդական օրենքն ընդունելով: Ուստի խնդրում ենք Ձեզ՝ դեմ քվեարկել այդ խայտառակ օրենքին»: Հինգշաբթի օտարված տարածքների բնակիչները պատրաստվում են նստացույց սկսել կառավարության առջեւ եւ պահանջել վարչապետի հրաժարականը: Անդրանիկ Մարգարյանն այս կապակցությամբ ասաց. «Ցուցարարների կազմակերպիչներին խորհուրդ կտայի սահմանադրությունը նայեին, թե ցուցարարները կարո՞ղ են կառավարության հրաժարականը պահանջել, թե՞ ոչ»:
Կարդացեք նաեւ՝