Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ասֆալտի փոխարեն՝ ցեմենտբետոն

Նոյեմբեր 13,2006 00:00

Պետբյուջեի գումարները «ջուրն են լցվել»

Անցյալ տարի Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածի մի մասը՝ շուրջ 10 կմ, պետբյուջեի միջոցներով վերանորոգվեց: Սակայն կատարած աշխատանքներն այնքան ցածրորակ ու կիսատ-պռատ էին արվել, որ այս տարի արդեն վերանորոգումից գրեթե բան չի մնացել: Ճանապարհի փոսերն ու քարուքանդ հատվածները անձրեւներից ու ավտոմեքենաների անցուդարձից կրկին բացվել են եւ վարորդների համար մեծ վտանգ են ներկայացնում:

Պարզվում է, այդ ճանապարհահատվածը բարեկարգել են ոչ թե ասֆալտապատման միջոցով, ինչպես որ հարկն է, այլ՝ ցեմենտբետոնել են: Սա հաստատեցին նաեւ Արագածոտնի մարզպետարանի ճանապարհաշինության եւ տրանսպորտի բաժնի մասնագետները: Ըստ նրանց, բյուջեից հատկացված գումարը բավականացրել է միայն ցեմենտ բետոնի համար. «Ասեցինք փորձենք, մեկ էլ տեսար արդարացրեց: Սակայն անբարենպաստ եղանակի պատճառով աշխատանքները կիսատ մնացին»: Երբ եղանակներն էլ բացվել են՝ մարզպետարանը հույսը դրել է «Լինսի» վրա, այն էլ, ինչպես մեզ հետ զրույցում «Լինսի» հիմնադրամի տնօրեն Էդուարդ Բեզոյանը հավաստիացրեց, իրենք չեն պատրաստվում մարզպետարանի ցեմենտբետոնած հատվածում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել: Ըստ Բեզոյանի, «Լինսով» նախատեսված է միայն վերանորոգել Արթիկ-Ալագյազ ճանապարհի շարունակությունը՝ ընդհանուր առմամբ մոտ 50 կմ: Սակայն «Լինսն» էլ ճանապարհի շինարարական աշխատանքները սկսել ու կիսատ է թողել: Մեզ հետ զրույցում պարոն Բեզոյանը այդ հանգամանքը կապեց եղանակային անբարենպաստ պայմանների հետ: Բացի այդ՝ ասաց, որ, ըստ ժամանակացույցի, իրենք մինչեւ 2007-ի օգոստոսը ժամանակ ունեն: Չնայած Արագածոտնի եւ Շիրակի մարզերի բնակիչների համար վերոնշյալ ճանապարհահատվածը ամենահրատապ լուծում պահանջող կարեւորագույն խնդիրներից է, պարոն Բեզոյանը թվարկեց, թե «Լինսով» առաջնային ինչ գործեր են արել. «Արթիկում այս պահի դրությամբ վերանորոգված է քաղաքի երկու հատվածներն իրար միացնող կամուրջը, բացի այդ՝ քաղաքի համար կառուցվել է հեղեղատար կոյուղի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել