Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ԿԿԱՆՉԵՆ ԿՈՃԱԿ ՍԵՂՄՈՂՆԵՐԻՆ

Նոյեմբեր 13,2006 00:00

Խորհրդարանը երեկ շարունակեց «Հանրային գերակա շահի մասին» օրինագծի երկրորդ ընթերցման քննարկումը եւ լսեց առաջարկություններ արած պատգամավորներին. դրանք բացառապես ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն էին:

Ընդդիմադիրները իզուր էին դատարկ դահլիճում, միայն Տիգրան Թորոսյանի եւ հատուկենտ պատգամավորների ներկայությամբ, կոկորդ պատռում, որ այդ օրենքը չի կարելի ընդունել, քանի որ այն հակասում է երկրի գլխավոր օրենքին, մարդու իրավունքների միջազգային չափանիշներին, հակաժողովրդական է: Քվորումն ապահովելու համար կոճակ սեղմած մեծամասնությունն արդեն հեռացել էր: Նրանք մեկ էլ խորհրդարանում կհայտնվեն երկուշաբթի՝ ԱԺ հերթական նստաշրջանում, եւ համերաշխ կսեղմեն այն կոճակները, որոնք մատնացույց կանի կառավարությունը:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը երեկ խոսելով խնդրո առարկա օրինագծի մասին, ասաց. «Երբ «Արդարություն» խմբակցությունը երկրորդ ընթերցման համար ներկայացնում է իր առաջարկությունները, դուք անմիջապես դրանք մերժում եք, հիմա ես հարց եմ տալիս ձեզ՝ դուք այդպե՞ս եք բարձրացնում օրենսդիր մարմնի հեղինակությունը»: ՕԵԿ անդամ Մհեր Շահգելդյանը նկատեց, որ այս օրինագծից դժգոհությունները շատ են. «Նորից բերել եւ այս տարբերակով, այս ձեւով, հրելով փորձել անցկացնել օրինագիծը, կարծում ենք, անթույլատրելի է»: «Արդարություն» խմբակցության անդամ Վարդան Մկրտչյանն ասաց, որ ամեն ինչում նկատելի է կառավարության շտապողականությունը՝ հարցը ամեն գնով ընդունելու: ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը օրինագիծն արդեն հարյուրերորդ անգամ հակաօրինական եւ հակաժողովրդական որակելուց հետո, իր հերթին ասաց, որ հիմա էլ անցել են ժողովրդի սեփականությունը խլելու գործընթացին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել