Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ

Նոյեմբեր 10,2006 00:00

Նոյեմբերի 8-ին կայացավ ֆուտբոլի ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների «Համագործակցության գավաթի խաղարկության» միջազգային 15-րդ մրցաշարի մասնակից երկրների վիճակահանությունը:

Այն անցկացվելու է Ռուսաստանի մայրաքաղաքում՝ 2007 թվականի հունվարի 20-ից 28-ը: Հայտավորված տասնվեց երկրները բաժանվել են չորս խմբի:

«A» խումբ. Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Տաջիկստան:

«B» խումբ. Ադրբեջան, Մոլդովա, Էստոնիա, Ղրղըզստան:

«C» խումբ. Ուկրաինա, Լատվիա, Հայաստան, Ուզբեկստան:

«D» խումբ. Սերբիա, Թուրքմենստան, Լիտվա, Վրաստան:

Ամբողջական խաղացանկը կազմակերպիչները խոստացել են հրապարակել այսօր:

Ֆուտբոլասերներին տեղեկացրել էինք, որ, ըստ ռուսալեզու որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, մրցաշարի կազմակերպիչները որոշել են գավաթի անցած տարվա խաղարկության ժամանակ մրցավայրն ինքնակամ լքելու համար «Փյունիկին» զրկել «Համագործակցության գավաթի» հաջորդ խաղարկությանը մասնակցելու իրավունքից, եթե նա չեմպիոն դառնա: Հետեւաբար, մեր երկիրը 2007-ին ներկայացնելու է մեկ այլ թիմ: Երեկ ՀՖՖ-ում չհերքեցին այդ տեղեկատվությունը՝ ասելով, որ, հավանաբար, Մոսկվա կմեկնի «Բանանցը» կամ «Միկան», նայած, թե երեկ ավարտված երկրի բարձրագույն խմբի առաջնությունում նրանցից ո՞վ կնվաճի փոխչեմպիոնի կոչումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել