Վստահելի աղբյուրից «Առավոտի» ստացած տեղեկության համաձայն՝ վերջին օրերին ԱՄՆ մի շարք սենատորների գրասենյակներ են զանգահարել Ամերիկայի հայկական համագումարից ու տեղեկացրել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան առաջադրված Ռիչարդ Հոգլանդի (լուսանկարում) հարցով իրենք այլեւս խնդիր չունեն: Հայկական համագումարի գրասենյակից նաեւ հայտնել են, թե այդ հարցում ունեն նաեւ պաշտոնական Երեւանի OK-ը: