Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 09,2006 00:00

\"\"Հայաստանի 2007թ. պետբյուջեի նախագծով մշակույթի, տեղեկատվության եւ սպորտի ոլորտների ծախսերն ավելացել են 10,7%-ով, ինչը կազմում է 1,3 մլրդ դրամ (մոտ 3,4 ԱՄՆ դոլար):

Ըստ «Նոյյան տապանի», նոյեմբերի 7-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2007թ. պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում այս մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը: Ըստ վերջինիս, 2007-ին մշակույթին նախատեսվում է հատկացնել 9,77 մլրդ դրամ՝ այս տարվա 8,69 մլրդ դրամի դիմաց, ֆիզկուլտուրայի եւ սպորտի ոլորտին՝ 1,484 մլրդ դրամ, 1,175 մլրդ դրամի դիմաց:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում ֆինանսավորումը գրեթե չի աճել եւ կկազմի 3,2 մլրդ դրամ: Մշակույթի ոլորտի բոլոր օղակների աշխատողների աշխատավարձը բարձրացվելու է 20%-ով: Գրադարաններին հատկացված գումարները աճել են 23,4%-ով կամ 177 մլն դրամով: Այդ գումարներով ֆինանսավորվելու են 16 գրադարան եւ ՀՀ գրապալատը: Գրադարանային համակարգում աշխատողների աշխատավարձը 30 հազար դրամից հասցվելու է 36,3 հազար դրամի: Թանգարաններին հատկացվելիք գումարները նույնպես հաշվարկվել են՝ հիմք ընդունելով աշխատավարձերի բարձրացումը: Շուրջ 100 մլն դրամ է հատկացվել որոշ օբյեկտների համար սարքեր եւ սարքավորումներ ձեռք բերելու համար, իսկ 945 մլն դրամ՝ մի շարք օբյեկտների հիմնանորոգման եւ շինարարության համար:

Արվեստի ոլորտին նախատեսվում է հատկացնել 3,297 մլրդ դրամ՝ այս տարվա 2,989 մլրդ դրամի դիմաց: Կինեմատոգրաֆիայի համար հատկացվելիք 653 մլն դրամը նախատեսվում է խաղարկային, մուլտիպլիկացիոն եւ վավերագրական կինոնկարների նկարահանման համար: Հուշարձանների եւ մշակութային արժեքների վերականգնման եւ պահպանման համար նախատեսվում է հատկացնել 715 մլն դրամ:

Սպորտի բնագավառին հատկացվելու է 1 մլրդ 484 մլն դրամ կամ նախորդ տարվանից 26,3%-ով ավելի: Ավելացված գումարներն ուղղվելու են 2008-ին Պեկինում տեղի ունենալիք օլիմպիական, ինչպես նաեւ պարաօլիմպիական խաղերին նախապատրաստվելու եւ մասնակցելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել