Լրահոս
Օրվա լրահոսը

97 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ՝ 10 ՏՈԿՈՍԻ ՀԱՄԱ՞Ր

Նոյեմբեր 09,2006 00:00

\"\"

 Անդրադառնալով «Տարեգրի» հրապարակած լուրին, որ Հայկ Բաբուխանյանը նախագահի 2003-ի ընտրություններում գործել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահի դեմ՝ վաստակելով 97 հազար դոլար՝ Արամ Կարապետյանը երեկ լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ ՍԻՄ նախագահության անդամ Գեղամ Գրիգորյանն իրեն հայտնել է, թե 2003-ին Հայկ Բաբուխանյանը վաճառել է ընտրական հանձնաժողովներում ՍԻՄ-ի տեղերը՝ դրանով իսկ նպաստելով Արամ Կարապետյանի ստացած քվեների 10%-ով իջեցմանը: Արամ Կարապետյանը դարձյալ նշեց, թե ինքը համոզված է, որ «ինչ-որ բան եղել է»: Ուշագրավ է, սակայն, որ այս մեղադրանքները պարոն Կարապետյանը հնչեցնում է 3 տարի ուշացումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել