Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՍՏԱՏՎԵՑ ԵՎՍ ՉՈՐՍ ՏՆՕՐԵՆ

Նոյեմբեր 07,2006 00:00

Նոյեմբերի 3-ին ԳԱԱ նախագահության նիստում կայացած ընտրությունների արդյունքում հաստատվել են 4 ՊՈԱԿ գիտահետազոտական կազմակերպությունների տնօրենների թեկնածությունները: Այս մասին հայտնում են ԳԱԱ լրատվականից: ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում հաստատվել է Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում՝ Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրենի պաշտոնում՝ Տիգրան Զարգարյանը, ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում՝ Հայկ Դեմոյանը: Առաջին 3 ինստիտուտների հաստատված տնօրենները եղել են միակ թեկնածուները: Իսկ վերջին ինստիտուտի համար առաջադրված է եղել եւս 3 թեկնածու՝ Երանուհի Մարգարյանը, Վարուժան Պողոսյանը եւ Տիգրան Սարուխանյանը: Ե. Մարգարյանի թեկնածությունը, հիշեցնենք, առաջադրել էր ինստիտուտի նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, եւ գիտխորհուրդը հոժարակամ տվել էր իր համաձայնությունը: Սակայն նախագահությունում եւ բաժանմունքում դեմ էին դեռեւս ասպիրանտ Ե. Մարգարյանի թեկնածությանը, եւ արդյունքում ընտրվել է Հ. Դեմոյանը, ում թեկնածությունն առաջադրել էր բաժանմունքը: Նշենք, որ այս ընտրություններում տնօրենները, նախագահության որոշմամբ, հաստատվում են մինչեւ 5 տարի ժամկետով՝ որպես փորձաշրջան: Ի տարբերություն վերոնշյալ մյուս 3 տնօրենների, ովքեր պաշտոնում հաստատվել են 5 տարի ժամկետով, Հ. Դեմոյանը կղեկավարի 3 տարի: Մեր տեղեկություններով, պատճառն այն է, որ վերջինս միաձայն չի ընտրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել