Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԹԵՎԱԿՈԽԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ

Նոյեմբեր 07,2006 00:00

«Առավոտը» տեղեկացրել էր «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար 2»-ի որոնման աշխատանքների մասին: Նոյեմբերի 5-ին ավարտվեցին «Սուպերսթարի» առաջին լսումները՝ մասնակցությամբ Գյումրիի, Վանաձորի, մյուս մարզերի եւ Երեւանի իրենց աստղ երեւակայող երիտասարդների: Կապվեցինք մրցույթի ժյուրիի անդամ Նաիրա Գյուրջինյանի հետ: Վերջինիս փոխանցմամբ, իրենք՝ ժյուրիի անդամները, մարզային լսումներից հետո մի փոքր մտահոգվել են. «Երբ սկսվեցին երեւանյան լսումները, ոգեւորվեցինք՝ հանդիպելով, կասեի նույնիսկ, տաղանդավոր երեխաների եւ, որ ամենակարեւորն է՝ համեմատություն անցկացնելով առաջին «Սուպերսթարի» հետ, այս անգամ շնորհալի տղաներ կան: Ինչո՞ւ չէ, հնարավոր է, որ «Հայսուպերսթար 2»-ը տղամարդ լինի: Հիշեցնեմ, որ ամեն ինչ կախված է հանդիսատեսի, հեռուստադիտողի ձայների քանակից»: Տիկին Գյուրջինյանը հայտնեց, որ հաջորդ կիրակի կայանալիք մրցույթի երկրորդ փուլից հետո կընտրվի 30 մասնակից, որոնց հետագա աստղ դառնալու ճակատագիրը կորոշի միայն հեռուստադիտողը, քանի որ ժյուրին արդեն կավարտի իր աշխատանքը եւ այդուհետեւ հանդես կգա միայն խորհրդատուի դերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել