Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՔՍՈՒՄՆԵՐԻ «ՄՇԱԿՈՒՅԹԸ» ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է

Նոյեմբեր 07,2006 00:00

114 մարդ կարող է փողոցում հայտնվել

Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց «Մխիթար Գոշ» համալսարանի գործի քննությունը: Համալսարանը պահանջում է վտարել բնակիչներին՝ իրեն պատկանող շենքից: Ինչպես «Առավոտն» արդեն տեղեկացրել է, խնդիրը վերաբերում է 49 ընտանիքի, որոնք բնակվում էին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ՊՏՈՒ-ի հանրակացարանային մասնաշենքում:

Համալսարանն այդ շենքը գնել է 40 հազար դոլարով եւ սեփականատիրոջ իրավունքով սկսել վռնդել բնակիչներին: Շատերը տառացիորեն հայտնվել են փողոցում, քանի որ պարզապես գնալու այլ տեղ չունեն: Վռնդվածներից մեկի ընտանիքի՝ 16-ամյա Սուսաննա Հարությունյանի եւ նրա մոր՝ Լարիսա Հարությունյանի վիճակն առանձնապես ծանր է, եւ տվյալ դատաքննության առարկան այդ ընտանիքին վտարելու՝ համալսարանի պահանջն է: Անչափահաս աղջկան եւ նրա մորը մինչ գործը Մալաթիա-Սեբաստիա դատարանում լսելն արդեն իսկ հանրակացարանից վտարել են: Ստացվում է, որ դատական քաշքշուկը չավարտված՝ կողմերից մեկի ցանկությունն արդեն իսկ բավարարվել է:

Դատական նախորդ նիստին բնակիչների փաստաբաններ Վլադիմիր եւ Յուրի Հայրապետյանները պահանջել էին կադաստրային մատյանը: Նոյեմբերի 2-ի նիստի ժամանակ, սակայն, կադաստրի ներկայացուցիչ Ղարիբ Թեւանյանը հայտարարեց, որ մատյանի փոխարեն բերել է «ընդամենը մի քանի էջ»: Մատյանն ամբողջությամբ չներկայացնելը նա պատճառաբանեց, թե «կոմերցիոն գաղտնիք է»: Մինչդեռ մատյանում գրված է, որ 49 ընտանիքին (թվով 114 մարդ) անժամկետ բնակության համար պետությունը սենյակներ է հատկացրել: Կադաստրը բնակիչների ցուցակը նույնպես չուներ: Իսկ ցուցակը, պարզվեց, ունեին «գոշեցիները»: Նրանց հավաստմամբ Սուսաննան հանրակացարանի իր սենյակում բնակվել է միայն վերջին երկու ամսվա ընթացքում՝ փոխհատուցում ակնկալելով («Առավոտ», 29.09.06):

Սակայն ըստ «Առավոտին» տրամադրված փաստաթղթերի (3.10.06), գոյություն ունեն կոմունալ վճարումները հաստատող անդորրագրեր, որոնք ապացուցում են, որ Լարիսան եւ Սուսաննան ոչ միայն այստեղ բնակվել են 1998-ից, այլեւ օգտվել են պետական կացարանի բոլոր «բարիքներից»: Բնակիչների փաստաբանների պնդմամբ, նման վտարումը այլ բան չէ, քան մարդու իրավունքների աղաղակող ոտնահարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել