Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՐԵԼ ԵՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄՏՔԵՐ

Նոյեմբեր 07,2006 00:00

\"\"

Նախորդ շաբաթ, երբ խորհրդարանի 334 սենյակի մոտ «Առավոտը» հարցազրույց էր անցկացնում ԱԺԴ նախագահ, «Արդարություն» խմբակցության անդամ Արշակ Սադոյանի հետ՝ օղու գովազդի եւ դրա ծանր հետեւանքների մասին, նույն այդ րոպեների ընթացքում 334 սենյակից անհետացել է պարոն Սադոյանի պորտֆելը, որում կային մեծ թվով փաստաթղթեր, գրառումներ, օրինագծեր եւ այլ արժեքավոր իրեր: Ուրբաթ օրվանից պարոն Սադոյանը փնտրում է իր պորտֆելը եւ չի գտնում: Այն պատգամավորները, ովքեր տեղեկություն ունեն Սադոյանի կորած պորտֆելի մասին, խնդրում ենք դիմել մեր օրաթերթին: Արշակ Սադոյանը խոստանում
է դրամական պարգեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել