Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԿԱՍՊԱՐՈՎԻՆ

Նոյեմբեր 06,2006 00:00

Զանգվածային լրատվամիջոցները երեկ տարածել էին մի տեղեկատվություն, ըստ որի՝ Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական հովանավոր «Is Banki»-ի հրավերով պետք է Ստամբուլ ժամաներ աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը: Ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության, Կասպարովը Ստամբուլում ներկա էր լինելու կազմակերպվելիք մի գիտաժողովի եւ «Իմ ուսուցիչները» գրքի շնորհանդեսին, որի թուրքերեն թարգմանությունը հրատարակվել է հիշյալ բանկի ֆինանսական աջակցությամբ: Գաղափարն ու նախաձեռնությունը, ինչ խոսք, ողջունելի են, եթե, իհարկե, իրականությունը ներկայացվի առանց կանխամտածված խեղաթյուրումների, մի բան, որի վրա ադրբեջանական քարոզչությունն անթերի է աշխատում: Թե ինչպե՞ս կմատուցվի իրականությունը, առայժմ դատողություններ չենք ուզում անել: Ամեն բան կախված է լինելու Կասպարովի տրամադրվածության աստիճանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել