Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՆՆՋԻ ՕՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Նոյեմբեր 06,2006 00:00

\"\"Թաթարստանի տարածքում հայերը բնակվել են դեռեւս 9-րդ դարից: Իրենց արհեստներով շենացրել են երկիրը, միաժամանակ զերծ մնալով ուծացումից:

Եվ ինչպես հատուկ է հայկական գաղթօջախին, այստեղ նույնպես մայրենի լեզվի ու մշակույթի պահպանումը եղել է առաջնահերթ: Սակայն Թաթարստանի հայ համայնքի ղեկավար Միխայիլ Խաչատրյանի հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ հայերին եւս սպառնում է գլոբալացման վտանգը: Թաթարստանը բազմազգ պետություն է եւ այնտեղ, թաթարներից ու ռուսներից բացի, ապրում են շուրջ 80 ազգերի ներկայացուցիչներ: Այնտեղ այսօր 15 հազար հայ է ապրում, որից 4000-ը՝ մայրաքաղաք Կազանում:

Դեռեւս խորհրդային տարիներից Թաթարստանը հայերի համար խոպան էր: «Այն տարիներին եթե հայերն աշխատում էին 100 դոլար աշխատավարձով, ապա այսօր պահանջում են 500-1000,- ասում է Միխայիլ Խաչատրյանը:- Սակայն վերջերս տաջիկները հայերի համար դարձել են լուրջ մրցակիցներ, ավելի ճիշտ՝ խփում են նրանց գործին, քանի որ համաձայնվում են աշխատել անգամ 50 դոլարով: Հայերի համար աշխատատեղերն արդեն սահմանափակ են»:

Միխայիլ Խաչատրյանի հավաստմամբ՝ Թաթարստանում ազգամիջյան ընդհարումներ առայսօր չեն արձանագրվել: Հայերը կարողանում են «լեզու գտնել» բոլոր ազգերի հետ:

Կազանում դեռեւս պահպանվել են հայկական խաչքարեր, մշակութային կոթողներ: Թեեւ կիրակնօրյա դպրոցն ապահովված է Հայաստանից ուղարկված դասագրքերով ու անհրաժեշտ գրականությամբ, այնուամենայնիվ, հայ մանուկները դպրոց են գնում միայն ազգային որեւէ միջոցառման մասնակցելու առիթով:

Առաջիկայում սերտ համագործակցություն կստեղծվի Երեւանի եւ Կազանի պետհամալսարանների միջեւ: Իսկ Կազանի հայաբնակ Բախիտրիսկի շրջանի եւ Երեւանի Նոր Նորք համայնքի միջեւ ստեղծված բարեկամությունը տարիների պատմություն ունի: Ժամանակի ընթացքում այն էլ ավելի կամրապնդվի երկու համայնքների դպրոցականների մարզական միջոցառումների, հատկապես՝ առաջիկայում սպասվելիք մանկապատանեկան ֆուտբոլային թիմերի մրցաշարի շնորհիվ, որը հավակնում է շարունակական դառնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել