Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՓՈ՞ՐՁ ԱՇՈՏՅԱՆԻ ԴԵՄ

Նոյեմբեր 03,2006 00:00

\"\"

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը երեկ «Առավոտին» հայտնեց, որ իր 21-06 ավտոմեքենայի «ձախ կողմից դիմացի եւ հետեւի երկու անիվների բոլոր «բոլտերը» վարորդը պատահաբար՝ քաղաքում քշելու ընթացքում հայտնաբերել է «սարսափելի թուլացած, լրիվ քանդած վիճակում»: «Առավոտը» ենթադրեց, որ պատգամավորն այժմ անպայման ՕԵԿ-ին կմեղադրի իր մեքենայի «բոլտերը» թուլացնելու մեջ, սակայն Արմեն Աշոտյանն ընդամենն ասաց. «Ինձ համար զարմանալի միջադեպ է: Հստակ կարող եմ ասել, թե քանի որ բիզնես-հետաքրքրություններ չեմ ունեցել եւ չունեմ եւ որպես անձ գործել եմ միայն քաղաքական դաշտում՝ ենթադրելի է, որ եթե դա սադրանք է, ապա արվել է՝ ելնելով քաղաքական նկատառումներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել