Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՄՐՑԵՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ «ԳՐԱՆԴՆԵՐԸ»

Նոյեմբեր 02,2006 00:00

\"\"Նոյեմբերի 5-19-ը Մոսկվայի շախմատիստի կենտրոնական տան մեծ դահլիճում անցկացվելու է աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի անունը կրող շախմատային փառատոնը, որին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մասնակցելու է ՖԻԴԵ-ի գավաթակիր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Լեւոն Արոնյանը:

Այն բաղկացած է լինելու երկու մասից՝ 20-րդ կարգի շրջանաձեւ մրցաշարից եւ «Տալի գավաթի խաղարկություն» բլից մրցաշարից: Առաջին անգամ անցկացվող շրջանաձեւ մրցաշարի մասնակիցների միջին գործակիցը 2726,5 է: Ըստ փառատոնի ինտերնետային պաշտոնական կայքի, Արոնյանից բացի՝ այստեղ հանդես են գալու նաեւ ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Մորոզեւիչը, Ալեքսանդր Գրիշչուկը, հունգարացի Պետեր Լեկոն, իսրայելցի Բորիս Գելֆանդը, ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը, ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը, Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը եւ աշխարհի չեմպիոնության համար հավակնորդների մրցամարտում Լեւոնի ապագա մրցակից նորվեգացի Մագնուս Կարլսենը, շախմատիստներ, ովքեր տեղ են զբաղեցնում ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման առաջին տասնյակում կամ վերին հորիզոնականներում:

Շրջանաձեւ մրցակարգի ավարտից հետո բոլոր մասնակիցները մեկ օր հանգստանալու հնարավորություն կունենան, որից հետո հոկտեմբերի 16-ին կմեկնարկեն արդեն բլից մրցաշարում: Այստեղ նրանց են միանալու հնդիկ Վիշվանաթան Անանդը, ռուսաստանցի Անատոլի Կարպովը, հունգարուհի Յուդիթ Պոլգարը, Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Կասիմջանովը, ինչպես նաեւ ընտրական մրցափուլն անցած ութ գրոսմայստերները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել