Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոչ եզակի իրողություն

Նոյեմբեր 02,2006 00:00

«Կանազի» մշակույթի կենտրոնը 2007 թ. կտոնի իր կեսդարյա հոբելյանը

\"\"Մի քանի պարային անսամբլներ ունեցող կենտրոնի հանդերձարանը՝ ընդամենը 9 աթոռով:

\"\"Կենտրոնի սաներն ու ուսուցիչները օգտվում են նման զուգարանից:

\"\"Անձրեւոտ օրերին ջուրը անարգելք հոսում է տանիքից:

 

 

 

Մշակութային այս օջախը վաղուց հայտնի է իր ավանդույթներով: Օրինակ՝ սկսած 1997-ից, այստեղ անցկացվում է դպրոցականների համահայաստանյան մրցույթ-փառատոնը: «Կանազ» պարի անսամբլի համբավը, արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Գյանջումյանի ղեկավարությամբ, վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից: Կենտրոնում գործում են մշակութային խմբակներ՝ 2-3 պարային տարբեր ուղղություններ ունեցող անսամբլներ. դասական ու ժողովրդական գործիքների, դիզայնի, կարուձեւի, մոդելավորման, վարսահարդարման եւ այլն:

«Առավոտին» ահազանգած կենտրոնի սաների ծնողները մտահոգված են շենքային անմխիթար պայմաններով, անգամ հայտնեցին, որ կենտրոնում «գործում» է «Արաբկիր» տաքսի ծառայությունը: Այդուհանդերձ, մեր զրուցակիցները նշեցին նաեւ, որ տնօրինությունը ընդառաջում է բազմազավակ ընտանիքների երեխաներին՝ ուսման վարձի հետ կապված, ծնողազուրկ երեխաներից չի գանձում ուսման վարձ եւ այլն. «Զարմանում ենք, թե ինչպես են կենտրոնի ուսուցիչներն իրենց թույլ տալիս պարապմունքներն անցկացնել քարուքանդ եղած սենյակներում»:

Կապվեցինք «Կանազ» մշակութային կենտրոնի տնօրեն Մանվել Սարիբեկյանի հետ: Վերջինս չհերքելով վերը նշվածը, տեղեկացրեց, որ 2003 թ. կոլեկտիվը հանդիսանում է կենտրոնի վարձակալ ու, բնականաբար, չի ֆինանսավորվում պետության կողմից: Կենտրոն հաճախում է 300 երեխա, որոնց հետ պարապմունքներ են անցկացնում թվով 13 մասնագետներ ու ասպիրանտներ:

«Շենքը իր կեսդարյա պատմության ընթացքում երբեք չի ենթարկվել կապիտալ վերանորոգման, բայց երբեք չենք էլ դադարեցրել դասընթացները: Այո, մեկ սենյակ տրամադրված է «Արաբկիր» տաքսի ծառայությանը, բայց պետք է նշեմ, որ վարորդները մուտք ու ելք չեն անում շենք, բնականաբար, բացառվում է նրանց շփումը մեր սաների հետ: Ավելին, մեզ մոտ է տեղափոխվել Ազգային կինոկենտրոնի մի մասը: Կարճ ասած՝ մեր խնդիրները լուծում ենք ինքնուրույն եւ ոչ ուշ ապագայում ձեռնամուխ կլինենք նաեւ շենքի վերանորոգման աշխատանքներին: Մեր տարածքը 3100 քմ է, իրավական կամ իրավաբանական ոչ մի խախտում չկա եւ անգամ շենքային վերանորոգման աշխատանքների ընթացքում, հայտարարում եմ, որ չեն խաթարվի պարապմունքները: Ինքս մշակույթի մարդ եմ եւ հասկանում եմ, թե ինչ է նշանակում գեղեցիկ, «հարդարված» մշակույթի օջախ»,- ասաց պրն Սարիբեկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել