Երեկ Արշակունյաց եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների երթեւեկությունը կարգավորող լուսակիրը հիմքից դուրս էր եկել՝ ընկնելով գետնին: Այն երթեւեկությունը կարգավորելու փոխարեն՝ մի բան էլ խոչընդոտում էր մեքենաների անցուդարձին: Ողջ օրվա ընթացքում լուսակիրն այդպես էլ ընկած մնաց փողոցում՝ չարժանանալով պետավտոտեսչության եւ քաղաքային իշխանությունների ուշադրությանը: Գուցե պատճառն այն է, որ մեր երկրին օրենքներ եւ կանոններ պե՞տք չեն, այդ թվում՝ երթեւեկության: