Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 01,2006 00:00

Այս անգամ՝ մշակութային ոլորտում

Երեկ ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանի հրավիրած մամուլի ասուլիսում բանախոսը ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարության ու «Մշակույթ եւ համագործակցություն» ասոցիացիայի տնօրինության համատեղ նախաձեռնած՝ երաժշտական գործիքներ վերանորոգող եւ լարային գործիքներ պատրաստող վարպետների ուսուցման «Culture 2000» ծրագիրը: Այն հաստատվել է եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Եվրամիության անդամ-երկրների համար, որը ենթադրում է համագործակցություն եվրոպական երկրների եւ Հայաստանի երաժիշտների, նվագարան պատրաստող մասնագետների միջեւ: Նախատեսվում են երաժշտական գործիքներ պատրաստող, վերականգնող եւ պահպանող եվրոպացի մասնագետների կարճատեւ գործուղումներ Հայաստան, հայ վարպետների երկարաժամկետ գործուղում եվրոպական երկրներ, վերանորոգման ու պահպանության համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում, արվեստանոցների ստեղծում, հայկական ժողովրդական գործիքների պատրաստման փորձի փոխանակում եւ հայ ու ֆրանսիացի երաժիշտների մասնակցությամբ համերգ-շրջագայություն Հայաստանում եւ Ֆրանսիայում:

Ասուլիսին ներկա «Մշակույթ եւ համագործակցություն» ասոցիացիայի, Շալոն-ան-Շամպայնի ազգային բեմարվեստի տնօրեն Ֆիլիպ Բակման ափսոսանք հայտնեց. «Շատ երջանիկ եմ, որ Հայաստանում ներկայացնում ենք այս ծրագիրը, որովհետեւ ձեր մշակութային աշխարհը՝ լինելով այդքան բարձրարժեք, երաժշտական գործիքները վատ վիճակում են եւ չի լինի ակտիվ երաժշտական կյանք, եթե լավ գործիքներ չլինեն: Ֆրանսիացի մասնագետները լարային, փողային եւ ստեղնային գործիքների վարպետներ են: Մենք աշխատել ենք շատ երկրներում, սակայն ոչ մի վայրում չենք հանդիպել այսպիսի բարձր մակարդակի երաժիշտների։ Լավ գործիքի վրա շատերը կարող են աշխատել, իսկ վատ գործիքը ստիպում է ավելի շատ ջանք գործադրել: Ինչ վերաբերում է ձեր ազգային գործիքներին, ապա մենք չէ, որ պետք է սովորեցնենք ձեզ, հայ վարպետները հիանալի են: Ի վերջո, այս ամենը եւս մեկ հնարավորություն է երկու երկրների մերձեցման համար»:

Ասուլիսի 2-րդ մասը վերաբերում էր Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում տեղի ունեցած միջոցառումներին: Հոկտեմբերի 24-30-ը հայկական 12 հոգանոց պատվիրակություն էր մեկնել Ֆրանսիա, որի ժամանակ Վանդեյ քաղաքի մոտ գտնվող մի գյուղաքաղաքում, որը ընդամենը 300 բնակիչ ունի, կազմակերպվել էր ցուցահանդես՝ նվիրված Հայաստանին: Ցուցադրությանը ներկայացվել էին տարբեր նմուշներ՝ ՀՀ պատմության թանգարանից: Դրանք ներկայացվելու են նաեւ Լուվրում: Պատվիրակությունը այցելել է նաեւ ֆրանսիական թանգարաններ, գրադարաններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել