ՍԻՄ պատվավոր նախագահի երեկվա կարճատեւ այցը ՍԻՄ գրասենյակ նկարահանվել էր եւ ցույց տրվեց լրագրողներին: Հրանտ Խաչատրյանը նախ ուղեւորվեց դեպի իր աշխատասենյակ, տեսնելով, որ այնտեղ վերանորոգում է, ուղղվեց դեպի կազմբաժնի վարիչի աշխատասենյակ, այդ պահին նրան դիմեց Հայկ Բաբուխանյանը եւ ասաց. «Հրանտ, արի խոսենք, տեսնենք ի՞նչ ես ուզում»: Հրանտ Խաչատրյանը ոչ մի կերպ չարձագանքեց: Կազմբաժնի վարիչ Արթուր Սիրեկանյանի հետ կարճ զրույցի ժամանակ փորձեց ճշտել՝ իր հանձնարարականների պատասխանները կա՞ն, այնուհետեւ մի կարճ ռեպլիկով Սիրեկանյանին ասաց. «Որովհետեւ մեխի գլուխ ես», եւ դուրս եկավ: Միջանցքում նրան փորձում էր զրույցի հրավիրել Գագիկ Կոստանդյանը՝ «Հրանտ, ընկերական խնդրում եմ, կանգնիր, խոսենք», սակայն Հրանտը ոչ մեկին բանի տեղ չդնելով՝ հեռացավ: Մանրամասները՝