Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԱԿԱՆՈՒՄ ՎԱՄՊԻՐՆԵՐ ՉԿԱՆ

Հոկտեմբեր 30,2006 00:00

\"\"

 Ամերիկացի գիտնական Կոստաս Էֆթիմիուն գիտական ճանապարհով ապացուցել է, որ վամպիրներ գոյություն չունեն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Համաձայն առասպելների՝ վամպիրները սնվում են մարդկային արյամբ, եւ նրանց զոհերը նույնպես վամպիր են դառնում: Ամերիկացի գիտնականը պնդում է, որ եթե մի վամպիրը ամսական ընդամենը մի մարդու արյուն ծծի, մի-երկու տարուց մարդկությունը կվերանա: Կոստաս Էֆթիմիուի այս կարեւորագույն գյուտը կասկածի տակ է դնում ՕԵԿ-ի՝ ՀՀԿ-ի հասցեին քննադատության որոշ դրվագներ: Հիշեցնենք, որ ԱԺ-ի նախորդ քառօրյայի ժամանակ «Օրինաց երկրի» ներկայացուցիչները համոզմունք էին հայտնել, որ իշխող կուսակցության մեջ վամպիրներ կան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել