Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եկեղեցին կանչում է

Հոկտեմբեր 26,2006 00:00

\"\"Մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնի հետնամասում երբեք չեմ եղել, բայց վերջերս, երազի ազդեցության տակ, գնացի եւ հայտնաբերեցի քանդած եկեղեցու հետքեր: \"\"

Կինոթատրոնի պատին հայտնաբերեցի «Պողոս-Պետրոս» գրությամբ լուսանկարում պատկերված դամբարանաքարը: Տարածքը պատված է աղբով: Սակայն միմյանց կողքի կային սեւացած քարեր, որտեղ ինչ-որ մեկը մոմ էր վառել: Կար նաեւ խորհրդանշական գրություն. «Ամեն ինչ լավ կլինի»: Տարածքի բնակիչներից մեկն ասաց, որ սա սրբատեղի էր եւ հաճախ է տեսնում մարդկանց, որոնք ամենեւին ուշադրություն չդարձնելով աղբին, դամբարանաքարի դիմաց մոմ են վառում, լուռ աղոթում: Ինչպես հայտնի է, «Մոսկվա» կինոթատրոնը կառուցվել է 30-ականներին քանդած եկեղեցու տեղը: Հին երեւանաբնակներից Սարգիս Սարգսյանն ինձ ասաց, որ քանդածից մնացել է միայն սրբատաշ քարը: Նա հիշեց, որ ժամանակին հայ մտավորականությունը բողոքի իր ձայնն էր բարձրացրել 5-6-րդ դարերի եկեղեցին քանդելու եւ տեղը «Մոսկվա» անունով կինոթատրոն կառուցելու համար: Մոտ տասը տարի այդ թեմայով բանավեճ էր գնում: Այդ ժամանակվա հուշարձանների պահպանության կոմիտեի նախագահը Ալեքսանդր Թամանյանն էր: Ըստ զրուցակցիս, քաղխորհրդի նախագահը արդարացնելով իր այդ որոշումը, հայտնել էր, «Կան բազմաթիվ բանվորական կազմակերպությունների որոշումներ, որոնք հավանություն են տվել եկեղեցու քանդմանը»: Տեղաբնակներից Անուշ Սիմոնյանն էլ մտաբերեց ծնողների պատմածը. եկեղեցին քանդելու ժամանակ հայտնաբերվել է 30-40 համատեղ թաղումով մի մեծ դամբարան: Ահա թե ինչու այստեղ հայտնվողին հարցնում են՝ դամբարանի տե՞ղն եք ուզում:

Փաստորեն, քաղաքի սրտում մարդիկ իրենց մոմն այստեղ են վառում: Գուցե արժե այդ միակ մասունքը փրկելու համար տարածքը փոքր-ինչ բարեկարգել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել