Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

41/90-ԻՑ ՇԵՂՎՈ՞ՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 24,2006 00:00

\"\"

Ըստ կոալիցիայում հաստատված «Ընտրական օրենսգրքի» համաձայնեցված նախագծի, մեծամասնական տեղերը պետք է լինեն 41՝ 90 համամասնականի դիմաց: Սակայն հավանական է, որ Հանրապետականը կրկին փորձելու է կատարել «դարձ ի շրջանս յուր» եւ համոզել Դաշնակցությանը, որ պետք է վերադառնալ նախկին 56-75 համամասնությանը: Դաշնակցությունը գտնում է, որ չի կարելի շարունակ խախտել պայմանավորվածությունները: Իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրված 34 պատգամավոր երեկ կողմ քվեարկեցին Վիկտոր Դալլաքյանի՝ 100% համամասնության անցնելու առաջարկը օրակարգում ներառելուն։ Երեկ օրվա երկրորդ կեսին Ազգային ժողովը սկսել է «Ընտրական օրենսգրքի» քննարկումը: Այսպես կոչված համաձայնեցված տարբերակից երկու օր առաջ իր ստորագրությունն է հանել «Ազգային միաբանությունը»: Ավելի վաղ նույնն է արել «Արդարություն» դաշինքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել