Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑԻ ԶՈՒԳԱՐԱՆԸ ԽՈԼԵՐԱՅԻ ԲՈՒՆ Է

Հոկտեմբեր 23,2006 00:00

Աշակերտները կարող են բազմաթիվ վարակներ ձեռք բերել

Արարատի մարզի Շահումյան (նախկինում՝ Յուվա) գյուղի՝ Արտակ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցում սովորում է 687 աշակերտ: Դասերի ժամանակ այդ աշակերտները ստիպված են հակագազ կրել, որպեսզի դպրոցի զուգարանի գարշահոտից չխեղդվեն: Զուգարանը գտնվում է դպրոցի բակում, իսկ թե ինչպիսի հակահիգիենիկ պայմաններ են այնտեղ տիրում՝ պատկերված են լուսանկարներում: Գյուղապետ Սերժիկ Բաբայանը «Առավոտի» հետ զրույցում խոստացավ, որ ընդամենը մի քանի օրից այդ պատկերը կփոխվի, քանի որ դպրոցի ներսում նոր զուգարան են կառուցում, որը շուտով կգործի: Մինչդեռ դպրոցի տնօրինությունն արդեն 4-5 տարի է՝ նույն խոստումը տալիս է, բայց զուգարանի խնդիրն այդպես էլ չի լուծվում:

\"\"Համբարձումյանի անվան դպրոցի միայն շքամուտքն է այսպիսի բարվոք վիճակում:

 

 

\"\"Դպրոցի զուգարանն է: Այն նույնիսկ դուռ չունի. երեխաները ստիպված են երկու հոգով գնալ, որպեսզի մեկը դռան մոտ «պահակ» կանգնի:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել