Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՄ ԵՆ, ՀՅԴ-Ն՝ ԴԵՄ

Հոկտեմբեր 23,2006 00:00

\"\"

Երեկ ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց «Հայոց ցեղասպանության հարցերի քննարկման ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը, որի անհրաժեշտությունը պայմանավորեց Հայոց ցեղասպանության դատապարտման ու ճանաչման միասնական դիրքորոշման որդեգրման, Ցեղասպանության տարեթվերը համակարգելու պահանջով: ՀՅԴ խմբակցության քարտուղար Գեղամ Մանուկյանը, սակայն, նշեց, թե արդյունավետ չեն լինի Ցեղասպանության ուսումնասիրման ոլորտում հանձնաժողովի 6 ամսում կատարելիք աշխատանքները՝ հիշեցնելով, որ գիտական բազում հաստատություններ են տարիներ շարունակ զբաղվում այդ հարցով: Ըստ նրա՝ հանձնաժողովի ստեղծմամբ կասկածի տակ է դրվում 1989-ին ընդունված «Հայոց ցեղասպանության մասին» օրենքը: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Թաթուլ Մանասերյանի նախաձեռնությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել